Քոչարյանի աջակիցներն ամեն ինչ անելու են, որ բախումներ լինեն. Անահիտ Բախշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը շարունակվում է բավական լարված մթնոլորտում:

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը Factor.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց լարվածության հնարավոր սրացման հետ կապված: «Երեկվանից ակնհայտ է դարձել, որ Քոչարյանին աջակցող մարդիկ ամեն ինչ անելու են՝ սրելու իրավիճակը, որ հրահրեն ինչ-որ միջադեպեր, որ ավելի բարձր բղավեն, թե սա քաղաքական դատ է, քաղհալածյալ է Քոչարյանը: Իրենք էլ են քաղհալածյալներ»:

Անահիտ Բախշյանը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այդ ուղղությամբ են աշխատում. «Հետևաբար՝ որևէ սադրանքի պետք չէ գնալ: Թող հավաքվեն, թող գոռան, պլակատներ վերցնեն, բայց չպիտի տրվել այդ սադրանքներին»,-նշեց նախկին պատգամավորը:

Նախկին պատգամավորին առավել մտահոգում է այլ բան. «Որ իրենք իրենց այնքան իրավունք են վերապահում, որ փաստաբանին թույլ չեն տալիս մտնել դատարանի դահլիճ։ Սա արդեն ակնհայտ խուլիգանություն է, և նրանց պետք է կարգի հրավիրել»։ Բախշյանը նաև պնդեց, որ ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով խփողը պետք է անպայման պատժվի:

«Ահ է մտել մեջս։ Որոշ մարդիկ ահաբեկող կոչեր են անում, որ ես շատ վախենում եմ։ Ի վերջո, մենք գիտենք՝ ինչ է քաղաքական ահաբեկչությունը, իսկ Քոչարյանն ընդունակ է ցանկացած ահաբեկչության: Ես վախենում եմ»,- ասաց նախկին պատգամավորը։

Անահիտ Բախշյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը գնացել, Քոչարյանի կողքին կանգնել։ «Այնտեղ էլի շատ մարդիկ են երևում, որ ժամանակին կորցրել են իշխանությունը, և համը բերաններն է մնացել։ Մի՞թե նրանք ակնկալում են, որ Քոչարյանը հետ պիտի գա իշխանության, և իրենք պիտի դառնան փայատերե՞րը: Չի լինելու տենց բան։ Հնարավոր չի, որ լինի։ Չեմ հավատում, որ մեր ժողովուրդը կարող է նման բան հանդուրժել։ Չի կարող լինել նման բան։ Քոչարյանը պիտի հայտնվի բանտում, ճաղերի հետևում, որ մոռանա իշխանության համն ու հոտը»,- ասաց Բախշյանը։

Անահիտ Բախշյանը 2018-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ակտիվ պատգամավոր է եղել: «Աչքովս եմ տեսել և՛ այդ մեքենաները, և՛ զինվորականների, և՛ ոստիկանների: Էլ չեմ ասում՝ ոստիկանների, որոնք գել ու գազանի նման հարձակվում էին ժողովրդի վրա։ Ասել եմ ու կասեմ. արյունով եկավ Քոչարյանը, արյունով էլ գնաց»,-ասաց Բախշյանը՝ տարակուսանք հայտնելով նաև Արցախի ներկա ու նախկին ղեկավարության՝ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագրի առիթով. «Եթե իրենք մտածում են, որ Քոչարյանը քաղհալածյալ է և անօրեն է հայտնվել այդ վիճակում, կներեք, ես պետք է մտածեմ, որ իրենք մեղսակից են։ Այլ բան չեն կարող մտածել այն մարդկանց մասին, ովքեր այսօր կանգնում են Քոչարյանի կողքին»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան