Ռիտա Սարգսյանի հետ, ցավոք, էլ ոչ մի կապ չունեմ. կոնսերվատորիայի ռեկտորի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 10:00
Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար
03.09.2026 | 09:53
Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները
03.09.2026 | 09:45
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար
03.09.2026 | 09:33
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում
02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Բոլորը

«Ես «Հովեր» երգչախմբի ղեկավարն եմ եղել, ինչպես բոլոր կոլեկտիվները՝ «Վիվասել ՄՏՍ»-ի կողմից ունեցել են ֆինանսական աջակցություն, որը կազմակերպվել է «Լույս» հիմնադրամի միջոցով: Սա է իմ առնչությունը եղել: Շուշիում երեք օպերա եմ բեմադրել, սա է եղել իմ առնչությունը: Մարդ չեմ լինի, եթե չասեմ՝ շնորհակալ եմ «Հովերի» նկատմամբ նման վերաբերմունքից»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, ռեկտորի թեկնածու Սոնա Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանի հետ:

«Ես մշակույթի գործիչ եմ, մշակույթի ոլորտն ապաքաղաքական է, ով էլ ղեկավարի «Հովեր» երգչախումբը, այն մնում է «Հովեր» երգչախումբ: Որևէ մեկը չպետք է մեղադրական սյունին գամվի, որովհետև մեր աշխատանքի արդյունքում է, որ ունենք վաստակավորի կոչումներ: Վաստակավոր մարդկանց սևացնելը ես անբարոյական եմ համարում»,- ասաց նա:

Հստակեցնող հարցին՝ այս պահին շփում չունի՞ տիկին Սարգսյանի հետ, Սոնա Հովհաննիսյանն ասաց. «Այժմ ոչ մի կապ չունեմ, ցավոք: Ցավոք, որովհետև նախկինում իր լավ տրամադրվածությունը, որ մեր երգչախումբը ունենար լրավճարներ, որ կարողանար շնչեր… Ես չեմ հերքում իմ առնչությունը, ես ոտքից գլուխ շնորհակալ եմ»: Հիշեցնենք, որ երբ Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար, ՔՊ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ կուսակցականների սրտով չէ Ռիտա Սարգսյանի մտերմին այդ պաշտոնը վստահելը:

Հավելենք, որ կոնսերվատորիայում շարունակվում են ռեկտորի ընտրությունները: Մեծ է հավանականությունը, որ կընտրվի հենց Սոնա Հովհաննիսյանը: Մյուս թեկնածուն բուհի պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան