Շինարարական, անվտանգության, բնապահպանական և այլ նորմերի խախտումներ․ ի՞նչ չարաշահումներ են հայտնաբերվել Գյումրու փողոցաշինական աշխատանքներում

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզային քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ և քննություն է ընթանում պարզելու «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակում կատարված վերլուծության արդյունքում հայտնաբերած չարաշահումները։ Կատարված ուսումնասիրության համաձայն՝ Գյումրի քաղաքում իրականացվող մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են շեղումներ՝ սահմանված նորմատիվներից։ Հիշեցնենք, որ 2018թ-ից Գյումրիում ընթացող շուրջ 40 փողոցի հիմնանորոգումն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

Գյումրիում ընթացող փողոցաշինական աշխատանքների ուսումնասիրությունն իրականացրել է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն՝ «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում։  Հասկանալու համար, թե ուսումնասիրության ու չարաշահումների մասին է խոսքը, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ, մենք զրուցեցինք «Կոմպասս» գիտահետազոտական ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք պարբերաբար հետազոտություններ են իրականացնում համայնքների զարգացման ուղղությամբ, այս մեկը ևս բացառություն չէ։

«Այս ուսումնասիրությունը մեր հերթական ուսումնասիրությունն էր, քանի որ մեր քաղաքում վարկային այդպիսի մեծ ծրագիր էր իրականացվում,  որոշեցինք այս անգամ էլ ուսումնասիրել ծրագրի իրականացումը։ Զեկույցում պարզապես տվյալներ գրված չեն, խոր ուսւոմնասիրություն է եղել։ Մենք մասնագետներ ենք ներգրավել, քաղաքաշինության ոլորտի փորձագետներ, սոցիոլոգներ, ֆինանսական ոլորտի փորձագետներ ու այդ թիմով էլ ծրագրի վրա աշխատել ենք»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։  Ուսումնասիրությունը սկսվել է 2018թ-ի հուլիսին՝ Գյումրիում փողոցաշինական աշխատանքների մեկնարկին զուգահեռ։

Ի դեպ, զեկույցում, որը հրապարակված է, մանրամասն նշված են այն խախտումներն ու շեղումները, որոնք հայտնաբերվել են մոնիթորինգի արդյունքում։

«Ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հենց անվտանգության նորմերի խախտումներն են առաջինը, որ կան անվտանգության բազմաթիվ նորմեր, որ և՛ կառավարության որոշմամբ է սահմանված, և ՛պայմանագրով։ Բայց դրանք չեն պահպանվել։ Երկրորդ ուղղությունը շինարարական նորմատիվներն են նույն բետոնի շերտի կամ տեղադրված մայթեզրերի քարերի հետ կապված այդ շինարարական բոլոր խախտումները։ Նաև բնապահպանական  նորմներն են ուսումնասիրվել, որոնք էլի նախատեսված են պայմանագրով և չեն պահպանվել»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։ Իսկ գումարային չարաշահումների մասին էլ արդեն  հնարավոր կլինի խոսել փողոցաշինական աշխատանքների ավարտից հետո։

Հրապարակված զեկույցից տեղեկանում ենք, որ, օրինակ, Գյումրիի Ջիվանի փողոցում արձանագրվել են շեղումներ հիմնական երթևեկելի մասում երկշերտ ասֆալտբետոնի շերտերի հաստությունների նորմերի պահպանման առումով, որտեղ շեղումը կազմել է 5-ից 6 սմ: Եվ նմանատիպ այլ օրինակներ կարելի է գտնել հրապարակված վերլուծության մեջ։

Հայտնաբերված խախտումները շտկելու համար էլ կատարված մոնիթորինգի արդյունքներն ուղարկվել են պետական տարբեր մարմիններին։

«Մենք ներկայացրել ենք բոլոր հնարավոր պետական կառավարման մարմիններին՝ այդ թվում նաև Տարածքային կառավարման նախարարություն, քաղշին կոմիտե, մարզպետարան, նաև Գյումրու քաղաքապետարանին և ավագանու բոլոր անդամներին։ Որպես իրավապահ մարմին նաև մարզի Դատախազությանն ենք ներկայացրել»,- մեզ հետ զրույցում ասաց Ղարիբ Հարությունյանը։ Այս գործում ներգրավված է մի քանի կողմ՝ մեկը աշխատանքային խումբն է, որը պիտի վերահսկեր փողոցաշինության ընթացքը (սա նախկինում ղեկավարում էր փոխմարզպետ Արա Մելիքջանյանը, նրա հրաժարականից հետո, վերջին ամիսներին խումբը փաստացի չի գործում), պատվիրատուն՝ Գյումրու քաղաքապետարանն է, մյուս կողմ էլ շինարարական կազմակերպությունն է։

«Կա 2 կառույց էլ  նախագծանախահաշվարկային աշխատանքներ կատարող և որակը վերահսկող։ Մի աբսուրդ կա այստեղ, որ այս 2 կառույցը նույն կառույցն է։ Այսինքն՝ տենդերով նույն ընկերությունն է շահել նախագծանախահաշվարկային աշխատանքները և որակի վերահսկման աշխատանքների պատասխանատվությունը։ Օրինական խախտում չկա։ Այստեղ կա ավելի շատ շահերի բախում։ Նույն  մարդը, որը նախագիծն է կազմել, իր նախագիծն էլ վերահսկում է։ Հիմա կարող է նախագծում առկա թերությունները ինքը չի բացահայտում»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։ Նա նաև հավելեց, որ գործի մանրամասներին չի տիրապետում, դատախազը միայն տեղակացրել է, որ հարուցվել է քրեական գործ։

 

Էմմա Չոբանյան