Հայտնի են «Պատանի քիմիկոսներ» համահայկական 9-րդ մրցաշարի հաղթողները

Լուրեր

13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ եզրափակվել է Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարը, և հաղթող է ճանաչվել «Հերացի» ավագ դպրոցի « Հերացի» թիմը։

Պատահական չէ, որ եզրափակիչ մարտի ժամանակ զեկույց կարդացող աշակերտներից մեկն իր խոսքն այսպես է սկսում. «Ես՝ որպես ապագա գիտնական, կարծում եմ, որ…». այստեղ իրենց ճանապարհն են սկսում ապագա գիտնականներ և քիմիկոսներ

Մայիսի 11-ին կարևոր իրադարձություն տեղի ունեցավ քիմիայի ոլորտի հայաստանյան ներկայացուցիչների, քիմիա սիրող աշակերտների և դպրոցների համար. կայացան Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարի (ՊՔՀՄ) կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը։ Կիսաեզրափակիչին մասնակցում էին 12 թիմ հանրապետության տարբեր քաղաքներից` յոթ թիմ Երևանից, երկու թիմ Գյումրուց, մեկական թիմ Վանաձորից, Աբովյանից և Մասիսից: Եզրափակիչ փուլ անցան «Հերացի» ավագ դպրոցի երեք թիմերը՝ «Հերացին», «Օգանեսոնը», «Հելիումը», և Վանաձորի «Էվրիկա» դպրոցի «Էվրիկա» թիմը: Թեժ «քիմիական» պայքարում առաջին տեղը զբաղեցրեց «Հերացի» թիմը։ Գիտական հենք, հետազոտություններ, վերլուծություններ, բանավեճ և փաստարկված կարծիքներ. ահա այսպիսին էր եզրափակիչ մարտը։

ՊՔՀՄ-ն փոխգործուն խաղի ձևով ներկայացվող թիմային մրցույթ է, որտեղ դպրոցականները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր խնդիրներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ, անում իրենց առաջին գիտական հայտնագործությունները: Մրցաշարի նպատակն է՝ ներգրավել աշակերտներին գործնական աշխատանքների մեջ, նպաստել նրանց ստեղծագործական կարողությունների և գիտական քննարկումներ վարելու հմտությունների զարգացմանը, խթանել քիմիայի արտադասարանական աշխատանքները: Մրցաշարի ժյուրին կազմված է տարբեր բուհերի դասախոսներից, մրցաշարի նախկին մասնակիցներից, երիտասարդ գիտաշխատողներից, դպրոցի ուսուցիչներից և այլ մասնագետներից: Ժյուրիի նախագահ տիկին Նարինե Դուրգարյանը շեշտում է այն կարևոր առաքելությունը, որ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարն իրականացնում է. «Իսկապես հայրենանվեր աշխատանք է իրականացնում մրցաշարը, «ստիպում է» աշակերտներին սիրել քիմիան, գիտությունը։ Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ մրցույթի շնորհիվ աշակերտներն ընտրում են քիմիան որպես մասնագիտություն, օրինակ՝ իմ ուսանողուհին՝ Շուշանիկը, որը մրցույթի շնորհիվ որոշել է քիմիայի ուսուցչուհի դառնալ»։

ՊՔՀՄ-ն այս տարի իր շուրջն էր համախմբել 34 թիմի 170 աշակերտի (քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ, եզրափակիչ փուլերում)։

«Այբ» կրթական հիմնադրամը կարևորում է մրցույթի նշանակությունը Հայաստանում քիմիայի ոլորտի զարգացման համար և իր ջանքերը ներդնում ոլորտի նկատմամբ դպրոցականների սերն ու հետաքրքրությունը մեծացնելու մեջ։