Երևանի ավագ դպրոցները, որոնք կաջակցեն առցանց հայտագրում կատարել. ԿԳՆ

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը քաղաքացիները կարող են կատարել համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am/ կայքում:

«Նկատի ունենալով, որ որոշ քաղաքացիներ  կարող են ունենալ տեխնիկական խնդիրներ, Կրթության և գիտության նախարարությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացրել է մեկական ավագ դպրոց, որտեղ յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքացիները կարող են ստանալ խորհրդատվություն և աջակցություն:

Այդ նպատակով ընտրված դպրոցների տնօրենների հետ ԿԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են համակարգի գործարկման հիմնական սկզբունքները: Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ դպրոցներում այդ  նպատակով կառանձնացվեն համակարգչային աշխատակիցներ, ովքեր մեկօրյա վերապատրաստում կանցնեն  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և կաջակցեն առցանց հայտագրում կատարել, եթե քաղաքացիները կունենան դրա անհրաժեշտությունը:

Ստորև ներկայացնում ենք ավագ դպրոցների ցանկը, որոնք մայիսի 15-ից տեխնիկական աջակցություն են ցուցաբերելու Երևանի հիմնական դպրոցների առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին` առցանց հայտագրման ընթացքում.

  1. «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց, տնօրեն՝ Աննա Մարուխյան, հասցե՝ Երևան, Խանջյան փող., 9 շենք (Կենտրոն վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-526471 ,+374-10-526421
  2. Երևանի Ավ.Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, տնօրեն՝ Անահիտ Կիրակոսյան, հասցե՝ Երևան, Նոր Արեշ, 9-րդ փողոց, 53 շենք  (Էրեբունի վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-450730, +374-10-458925
  3. Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց, տնօրեն՝ Ռաֆայել Բարսեղյան, հասցե՝ Երևան, Ֆրունզեի փող., 56 շենք (Շենգավիթ վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-480922, +374-10-480111
  4. Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, տնօրեն՝ Կարինե Հովակիմյան, հասցե՝ Երևան, Արզումանյան փող., 8 շենք (Աջափնյակ վարչ. շրջան), հեռ.`+374-10-391070,  +374-10-391020
  5. Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց, տնօրեն՝ Նելսիկ Էլոյան, հասցե՝ Երևան, Պարույր Սևակի փող., 11 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան), հեռ.՝+374-10-281332,  +374-10-281381
  6. Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց, տնօրեն՝ Կլարա Ջհանգիրյան, հասցե՝ Երևան, Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Նելսոն Ստեփանյան փող., 3 շենք (Նոր Նորք վարչ. շրջան), հեռ.՝+374-10-635570, +374-10-646100
  7. Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, տնօրեն՝ Հերմինե Դավթյան, հասցե՝  Երևան, Սունդուկյան փող., 78 շենք (Արաբկիր վարչ. շրջան), հեռ.՝  +374-10-227366 , +374-10-224581
  8. Երևանի թիվ 170 ավագ դպրոց, տնօրեն՝ Անուշ Հայրյան, հասցե՝ Երևան
    Ավան, Թումանյան թաղամաս, 30 շենք (Ավան վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-610930, +374-10-610940
  9. Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, տնօրեն՝ Մարիամ Կիրակոսյան, հասցե՝ Երևան, Գուսան Շերամի փող., 103/3 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-746736 , +374-10-746736
  10. Երևանի թիվ 195 ավագ դպրոց, տնօրեն՝ Անահիտ Պողոսյան , հասցե՝ Երևան, 15-րդ թաղամաս, Մազմանյան փող., 5ա շենք (Աջափնյակ վարչ. շրջան), հեռ.՝+374-10-359555
  11. Երևան թիվ 198 ավագ դպրոց, տնօրեն՝ Արտաշես Թորոսյան, հասցե՝ Երևան,
    Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, Վիլնյուսի փող., 13/1 շենք (Նոր Նորք վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-667250»,- ասված է հաղորդագրությունում: