Տրանսպորտի և կապի նախարարությունում ռո՞ւմբ է տեղադրված. աշխատակիցներին տարհանել են (ուղիղ հեռարձակում)
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներին շենքից տարհանել են՝ ռումբ լինելու ահազանգով։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական վարչությունից։
Ոստիկանության լրատվական վարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ անհայտ քաղաքացուց ժամը10:25-ինահազանգ են ստացել, որ շենքում ռումբ է տեղադրված։ Այս պահին Ոստիկանության օպերատիվ խմբերը տեղում աշխատում են։