Ինչու՞ Թբիլիսիում Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներ այս տարի չանցկացվեցին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թբիլիսիում մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակը նշանավորվեց «անմահ գնդի» երթով, մի քանի հակաակցիաներով: Սովորաբար, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այս տարի, սակայն, Թբիլիսիում և Ջավախքում այն չկարևորվեց: Ինչպե՞ս են արձագանքում համայնքային կազմակերպությունները. գրում է aliq.ge-ն:

Տարիներ շարունակ Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնը կազմակերպել է համերգներ, միջոցառումներ: Հարկ է նշել նաև, որ 2014 թվականին ծրագրվում էր մեծ համերգ անցկացնել Թբիլիսիի «Արտհոլ» համերգասրահում: Համերգասրահի վարչությունը, սակայն, համերգից մի քանի ժամ առաջ պատճառաբանելով ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը, հրաժարվել էր պայմանավորվածությունից: Չնայած այդ հանգամանքին, տոնը նշվել էր Թբիլիսիի սբ Էջմիածին եկեղեցու բակում:

Վիրահայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասում է, որ որոշ հարգելի պատճառներով այս տարի միջոցառումը հետաձգվել է, սակայն այն անպայման տեղի կունենա:

Ինչ վերաբերում է Թբիլիսիում գործող «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությանը,  2016 թվականին վերջիններիս նախաձեռնությամբ մեկնարկեց Եռատոն խորագրով փառատոնը, ինչից հետո այն այլևս չի նշվել՝ համենայնդեպս համերգի ձևաչափով: ՀԿ-ի նախագահ Սամվել Մկրտչյանն ասում է՝ որևէ արտառոց կամ հատուկ պատճառ չկա, «ուղղակի այդպես է ստացվել, որ այս տարի չի նշվել՝ ելնելով իրադրությունից ու հնարավորություններից»:

Եռատոնին նվիրված համերգ այս տարի կայացել է Ախալքալաքիի երիտասարդական կենտրոնում, որի ընթացքում տեղի է ունեցել նաև ՀՀ Սփյուռքի նախարարութան անունից պարգևատրում:

Հատկանշական է, որ մայիսի 8-ին Մառնեուլիում Վրաստանի ադրբեջանցիների ինտեգրացիայի կենտրոնում անցկացվել է Շուշի քաղաքի «գրավման» 27-րդ տարվան նվիրված միջոցառում՝ «Կորցված դրախտ» խորագրով: