Ակտիվ որսորդ եմ, բայց առաջարկում եմ Հայաստանում որսը 3-5 տարով արգելել. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 10:00
Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար
03.09.2026 | 09:53
Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները
03.09.2026 | 09:45
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար
03.09.2026 | 09:33
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում
02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Բոլորը

Եկեք առհասարակ որսը 3 կամ 5 տարով արգելենք Հայաստանում, որպեսզի պոպուլյացիան վերականգվի: Կառավարության այսօրվա նիստում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի նախագծի քննարկման ժամանակ նման առաջարկով հանդես եկավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես, լինելով նախկինում շատ ակտիվ որսորդ, արդեն մոտ յոթ տարի է՝ չեմ գնացել որսի ու միշտ դրա մասին խոսում եմ: Եկեք արգելենք առհասարակ ոչ միայն որսը, այլ նաև որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելք սահմանենք»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ անկանոն որսը, հատկապես՝ գյուղական վայրերում, անտառների հարևանությամբ շատ դժվար է վերահսկել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրա նման ինչ-որ մի բան պետք է անել: «Գաղափարը շատ լավ, շատ ճիշտ գաղափար է, ուղղակի պետք է շատ լուրջ ուսումնասիրենք: Հիմա եթե Ձեր առաջարկն ի գիտություն ընդունենք, պետք է խնդրին բազմակողմանի նայել: Մենք պետք է հասկանանք, որ ունենք բացառիկ հարստություն, բայց, ցավոք, այդ հարստության հսկա մասը գտնվում է ոչնչացման եզրին»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան