ՄԻՊ-ը փաստաբանի մասնագիտական գործունեության երաշխիքների հետ կապված իրավական վերլուծություն է իրականացրել

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է իրավական վերլուծություն, որն առնչվում է փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների՝ կապված քրեակատարողական հիմնարկ կամ դատարան փաստաբանի մուտք գործելու, զննության կամ խուզարկության պահանջի և իր վստահորդների շահերի պաշտպանությունն իրականացնելու հետ:

Վերլուծությունն իրականացվել է հետևյալ իրավաչափ շահերի հաշվառմամբ.

     1) փաստաբանի հեղինակությունն ու նրա մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը.

     2) փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը.

     3) փաստաբանի վստահորդի, այդ թվում՝ նրա պաշտպանյալի իրավաբանական օգնության իրավունքի և արդար դատաքննության մյուս երաշխիքների ապահովումը.

     4) իրավախախտումների կանխումը, համապատասխան հաստատության անվտանգության ապահովումն ու այլոց իրավունքների պաշտպանությունը:

Փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության իրականացման գործընթացի անբաժան մասն է և ենթակա է հատուկ երաշխավորման: Փաստաբանի հանրային հեղինակությունը նրա վստահորդի իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիք է և երկրում իրավապաշտպան աշխատանքի զարգացման անհրաժեշտ գրավական.

 Հիմնական եզրահանգումներն ու առաջարկություններն են՝

–     Պետության ցանկացած ներկայացուցիչ, այդ թվում՝ քրեակատարողական ծառայողը կամ դատական կարգադրիչը պարտավոր են առաջնորդվել փաստաբանի բարեխղճության և ազնվության կանխավարկածով.

–     Պետությունը պարտավոր է ապահովել փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը՝ անկախ տեխնիկական միջոցների առկայությունից.

–     Ստուգողական ցանկացած գործողություն պետք է իրականացվի փաստաբանի և նրա վստահորդի շահերի հետ հավասարակշռման և հիմքերի պատշաճ առկայության պայմաններում.

–     Պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ զննության ենթարկվելուց հրաժարվելու մասին փաստաբանների պատճառաբանությունները դատական կարգադրիչների կողմից որոշումներ կայացնելիս համաչափության տեսանկյունից հաշվի չեն առնվել: Զննության` գործողությունների որոշակի շրջանակով չսահմանափակված ընթացակարգից հրաժարումն անկախ ամեն ինչից առաջացրել է խիստ հետևանք՝ դատական նիստերի դահլիճ մուտքն արգելելը.

–     Անհրաժեշտ է իրականացնել «զննություն» և «խուզարկություն» հասկացությունների հստակ տարանջատում, բացահայտել դրանցից յուրաքանչյուրի բովանդակությունը կազմող գործողությունների շրջանակը՝ հաշվի առնելով կոնկրետ ոլորտում դրա նշանակության իրավական առանձնահատկությունները: Պետք է պատշաճ արտացոլել փաստաբաններին խուզարկելու օրենսդրական արգելքը.

–     Պետք է բացառել մյուս սուբյեկտների, այդ թվում՝ դատախազների համեմատությամբ խտրականության որևէ դրսևորում.

–     Անհրաժեշտ է անհետաձգելիորեն հստակեցնել արգելված առարկաները որոշելու չափանիշները և դրանց ցանկը.

–     Անհրաժեշտ է մշակել համապատասխան ստուգողական գործողությունների իրականացման մեթոդական ուղեցույցներ և կազմակերպել ստուգողական գործողություն իրականացնող աշխատակիցների վերապատրաստումներ.

–     Պետք է ապահովել ուղեցույցների հասանելիությունը հանրությանը, դրանք տարածել զանգվածային լրատվության միջոցներով և հանրությանը մատչելի այլ եղանակներով, այդ թվում՝ փակցնելով համապատասխան շենք մուտք գործողին տեսանելի վայրերում:

      Վերլուծության հիման վրա մշակված եզրահանգումներն ու առաջարկությունները, ուղարկվել են Արդարադատության նախարարություն, Դատարանների նախագահների խորհուրդ և Դատական դեպարտամենտ:

 

Կից ներկայացվում է իրավական վերլուծությունը

 Իրավական վերլուծություն՝ փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների վերաբերյալ