Միջազգային համագործակցություն. Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

Կառավարությունը որոշել է Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017թ. սեպտեմբերի 6-ից: Որոշմամբ թույլ կտրվի Ճապոնիայի քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով: Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացումը տարեցտարի արձանագրում է դրական դինամիկա, և առկա է երկուստեք շահագրգռվածություն երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: Վարչապետը հետաքրքրվել է, թե այս տարվա ընթացքում քանի երկրի հետ է առանց մուտքի վիզայի ռեժիմ սահմանվել, ինչին ի պատասխան Նալբանդյանը տեղեկացրել է, որ սա արդեն վեցերորդ երկիրն է: 

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, բնակչության և օբյեկտների հրդեհների անվտանգությունն ապահովելու, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է տեխնիկայի վերազինում և արդիականացում: Յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատում անհրաժեշտ է ունենալ առնվազն երկու հրշեջ մեքենա: Վերոնշյալ ծրագիրը, մասնավորապես, ուղղված է ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, հրշեջ-փրկարարական գործողությունների արդյունավետ իրականացմանը, հրդեհների արձագանքման ժամանակի նվազեցմանը: