Հայաստանը կարող է դառնալ ռազմարդյունաբերություն արտահանող երկիր. Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Ռազմարդյունաբերական համագործակցությունը մեր գործընկեր երկրների հետ պետք է բերվի նոր մակարդակի վրա, քանի որ դրանով մենք կարող ենք ունենալ և՛ կապիտալի ներհոսք, և՛ դա օգտագործել մեր պաշտպանունակությունը զարգացնելու համար։

Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության զարգացման խնդիրներին, ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարի խոսքով՝ իրենք աշխատում են Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի հետ՝ ռազմավարությունը հասկանալու և համատեղ ռազմարդյունաբերության ոլորտում առաջընթաց ունենալու համար։

Ըստ Արշակյանի՝ իրենք պատրաստվում են չսահմանափակվել միայն ներքին պահանջարկը սպասարկելով։

«Եթե մենք ցանկանում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն և ռազմարդյունաբերություն ունենալ, պետք է թիրախավորենք այն շուկաները, որտեղ ցանկանում ենք մեր արտադրանքն արտահանել։ Հայաստանը կարող է դառնալ ռազմարդյունաբերություն արտահանող երկիր»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։