Ինչո՞ւ Հ1-ի ծրագրերի շարքից հանվեց «Հայ ասպետ» նախագիծը․ Արայիկ Հարությունյանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերության հեռուստածրագրերի շարքից հանվեց «Հայ ասպետ» հեռուստանախագիծն ու նոր նախագծով չփոխարինվեց․ այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը։

Հարցին ի պատասխան նախարար Հարությունյանը նշեց, որ այս պահին Հ1-ով եթեր են հեռարձակվում կրթական բովանդակություն ունեցող «Գերազանցիկը», «Ուսուցիչ» հաղորդաշարերը, կան նաև պայմանավորվածություններ, որ նոր եթերաշրջանում նոր ծրագրեր ևս կլինեն։

«Ինչ վերաբերում է «Հայ ասպետ» հեռուստանախագծին, ապա պետք է նշել, որ ինչպես շատ այլ ծրագրերի, այս մեկի համար ևս սահմանել ենք մրցույթ, այս ծրագրի հետ կապված հարցեր են քննարկվել նախարարական կոմիտեում, եղել են որոշակի վերապահումներ, որոնք մշակելուց և ներառելուց հետո նոր նախագիծ կներկայացվի»,- մանրամասնեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։