Փաշինյանը հոգևորականին ասել է՝ ուզում եք ասել՝ ԱԺ-ն ավելի սուրբ տեղ ա, քան եկեղեցի՞ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«ՀՀ-ում այսօր կա սեռը փոխած 18 անձ, որոնց բոլորին մինչև մեր իշխանությանը գալը տրվել է ՀՀ անձնագիր, և այս ամբողջ իրավիճակը մենք ստացել ենք որպես ժառանգություն: ՀՀ-ի 350.000 աշակերտի և 35.000 ուսուցչի՝ 3 անգամ թատրոն, համերգասրահ, թանգարան գնալու համակարգ ենք մենք ստեղծել, դուք ասում եք՝ ա՛յ, մշակույթից կտրվում են»,- պատասխանելով հեղափոխությունից հետո ազգային արժեքների վտանգված լինելու մասին հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հարց բարձրացրեց՝ հեղափոխությունից հետո՞ են Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ հայտնվել:

«Անձնագրում գրել են Լիլիթ, սեռը՝ արական, հիմա էլ ասում են՝ խարույկի վրա վառել: Բա վառեիք… Մենք ոչ մեկի չենք պատրաստվում վառել, մենք պատրաստվում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել»,- ասաց նա։

Վարչապետը պատմեց, որ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից և խնկարկելու առաջարկից հետո ինքը խոսակցություն է ունեցել բարձրաստիճան հոգևորականների հետ. «Ես ասացի՝ օրինակ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացին իրավունք ունի՞ մտնել եկեղեցի, մոմ վառել, քահանայի մոտ խոստովանության գնալ, պատասխանեցին՝ այո: Ասացի՝ փաստորեն ստացվում է՝ ԱԺ-ն ավելի սուրբ տեղ է, քան եկեղեցի՞ն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան