ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը»

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության աջակցությամբ` ս. թ. մայիսի 9-13-ը, ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը», որը կազմակերպում է «Հայկական կինոյի ինդուստրիայի զարգացում» մշակութային հիմնադրամը:

Փառատոնի նպատակն է` նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:
Փառատոնը բաղկացած է` միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվի 12 անվանակարգերում:

Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան Հաղպատում, Դեբետում, Վանաձորում, Սպիտակում:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:
Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 600 հայտ աշխարհի 65 երկրից:

Փառատոնի ծրագրին և միջոցառումներին կարող եք ծանոթանալ www.ysff.am կայքէջում ։