Ողջունում եմ, որ Հայկ Մարությանը աշխատավարձի բարձրացման հարցը հանել է օրակարգից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու մասին հարցն ավագանու արտահերթ նիստի օրակարգից հանելու որոշումը:

«Համոզված եմ, որ պարոն Մարությանն ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցի վերաբերյալ խորը և մանրամասն քննարկումներ կիրականացնեն և լավագույն լուծումներ կգտնեն»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ ըստ նախագծի՝ Երևանի քաղաքապետը պետք է 1.2 մլն դրամ աշխատավարձ ստանա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երևանի քաղաքապետը և Հայաստանի պաշտոնյաները պետք է ստանան պատշաճ աշխատավարձ, որպեսզի պատշաճ ծառայություն մատուցեն ՀՀ քաղաքացիներին, և ՊԵԿ-ի օրինակով ես ցույց տվեցի, որ դա արդարացված մոտեցում է: Կարծում եմ՝ Հայկ Մարությանի մղումն ու մտքերի ուղղությունը ճիշտ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան