Նիկոլ Փաշինյանն ընթերցել է աղմկահարույց «Իմ մարմինն անձնական է» գիրքը, գոհ է ՀԿ-ի աշխատանքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վարչապետ դառնալու մեկ տարվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Իմ մարմինն անձնական է» գրքի քննարկումը տապալելու դեպքին՝ նշելով, որ գրքի էլեկտրոնային տարբերակն արդեն հասցրել է ուսումնասիրել:

«2017 թվականին Հայաստանում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել։ Այդ դեպքերի մեծամասնությունը կատարվում է այն պատճառով, որ երեխաները շատ դեպքերում չեն հասկանում, թե իրենց հետ ինչ է տեղի ունենում։ Կարդացի և ուզում էի հասկանալ՝ որևէ սարսափելի բան կա՞, թե՞ ոչ։ Գրքի միջոցով երեխաներին ուզում են բացատրել, որ եթե որևէ օտար մարդ փորձում է դիպչել իրենց մարմնի անձնական մասերին, ապա դա նորմալ չէ: Նման դեպքերում երեխաները, շատ հաճախ, ինտուիտիվ զգացողություն են ունենում, սակայն չեն գիտակցում՝ դա նորմա՞լ է, թե՞ ոչ։ Եվ սա արվում է մի երկրում, որտեղ տարեկան մանկապղծության մոտ 70 դեպք է գրանցվում»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ գրքում ոչ մի արտառոց բան չկա: «Չեմ կարծում, որ այդ աշխատանքը կատարվել է առանց մասնագետների միջամտության»:

Խոսելով Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի  նվազման վերաբերյալ Ոստիկանության ներկայացրած տվյալների և «Իմ մարմինն անձնական է» գիրքը պատրաստած հասարակական կազմակերպության մասին՝ Փաշինյանն ընդգծեց. «Իսկ գուցե մանկապղծության թիվը տարեցտարի նվազում է հենց նմանատիպ հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունքում»։

Նրա խոսքով՝ այս խնդիրը Հայաստանում նոր չէ և երեխաներին պետք է սեռական գրագիտությամբ ապահովել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան