Կիպրոսի նախագահը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անասիադիսը կղզու ափամերձ ջրերում Թուրքիայի գործողությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի կողմից Կիպրոսի առափնյա ջրերում՝ կղզուց մոտ 60 կմ հեռավորության վրա հորատման աշխատանքների իրականացումը Նիկոսիան համարում է անօրինական՝ դա որակելով որպես ներխուժում այլ պետության տարածք:

Ավելի վաղ Կիպրոսի Հանրապետության կառավարության խոսնակ Պրոդրոմոս Պրոդրոմուն Թուրքիային զգուշացրել էր, որ իրենք կարող են միջազգային ատյաններին ներկայացնել հորատման աշխատանքեր իրականացնող թուրքական «Fatih» նավի անձնակազմին կալանավորելու պահանջ։

Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի գործողությունները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Հունաստանն ու Միացյալ Նահանգները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հայտարարել էր, որ իր երկիրը Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսվելու է նավթի և գազի հորատման աշխատանքներ: