Բանտում է նաև Մ․ Գրիգորյանը, ինչո՞ւ իր համար չեն խնդրել․ Փաշինյանը՝ Քոչարյանին ազատելու նամակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կարծում եմ՝ Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է նման դեպքերում ճիշտ խորհուրդներ տան: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Արցախի ներկա և նախկին նախագահների՝ գլխավոր դատախազին ուղղված դիմումի մասին հարցին:

«Այդ հարցն այլևս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան, և գլխավոր դատախազը, եթե նույնիսկ շատ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել»,- հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մարդկային առումով, գուցե, կարելի է հասկանալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի այս քայլը, բայց հարցեր նույնպես ծագում են. «Ենթադրում եմ՝ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել և այլն, և այլն: Բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում և Արցախի պետականության հետ կապված խնդիր ենք լուծում, օրինակ՝ հիմա բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ինչո՞ւ այդ միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ի՞նչ սկզբունք է գործել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան