ԱԱԾ-ում նեղվում են կասկածներից, տնօրենն ինձ առաջարկել է ՊՎԾ-ի գործը փոխանցել այլ մարմնի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեր Կառավարության օրոք չի կարող գործն օբյեկտիվ չքննվել, ես բացառում եմ դա: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի մասին հարցին:

Դիտարկմանը, թե իրավապաշտպանները Դավիթ Սանասարյանի գործն արդեն իսկ կասկածի տակ են դնում, որովհետև դա քննվում է ԱԱԾ-ի քննչական վարչությունում, այլ ոչ ՀՔԾ-ում, վարչապետն արձագանքեց. «ԱԱԾ տնօրենը դեռ սկզբից, երբ պարզ էր, թե գործն ինչ ուղղությամբ է գնում, 2-3 անգամ եկել է ինձ մոտ և ասել՝ խնդրում եմ և առաջարկում եմ, որ այս գործը փոխանցեք Հատուկ քննչական ծառայությանը: Ըստ ամենայնի՝ նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում էլ նեղվում են այդ կասկածներից, որ ոչ օբյեկտիվ է և այլն: Ես ասել եմ՝ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք Կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը: Այսինքն՝ մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի ինքներս մեզ հետ կապված գործերը քննենք»:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Հայաստանում հեղափոխություն չի եղել, որ իրենք ընկերների և ոչ ընկերների նկատմամբ տարբեր վերաբերմունք ունենան:

«Որ ասում են՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, իմ ընկերն է… Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է, ու ի՞նչ: Ես ԱԺ ամբիոնից ասել եմ՝ եթե նույնիսկ իմ ընտանիքի անդամը լինի, ոչ մի նշանակություն չունի: ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություն: Եվ ով դրա տակ ինչ-որ քաղաքական հաշվարկ է փնտրում, չի հասկացել, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան