Վանաձորում դպրոցի տնօրենը կասկածվում է 20 միլիոն դրամ յուրացնելու մեջ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյաը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ:

Բանն այն է, որ Մարաբյանը 2011 թվականից մինչ օրս աշխատանքի է ընդունել իր մերձավորներին, սակայն վերջններս աշխատանքի չեն հաճախել, և աշխատավարձերի գումարները յուրացվել են:

Նյութերի նախապատրաստման ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը 2011 թվականի սեպտեմբերի 1-ից առ այսօր՝ դպրոցում աշխատանքի է ընդունել իր աղջկա ամուսնուն: Մինչդեռ վերջինս այլ դրույքով աշխատում է այլ ընկերությունում:

Բացի այդ Ս. Ե.-ին հիշյալ դպրոցում 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը ձևակերպել է որպես տեխնոլոգիայի ուսուցիչ, իսկ Մ. Գ.-ին 2016 թվականի մայիսի 11-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ը դպրոցում ձևակերպել է որպես դաստիարակ:

«Վերջիններիս չաշխատելու հանգամանքը թակցնելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, տնօրենն իր ստորագրությամբ վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող իրավաբանական նշանակության փաստեր հավաստող կեղծ աշխատաժամանակի տեղեկագրեր և աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ է ներառել: Արդյունքում, անհիմն դուրս է գրել առանձնապես խոշոր չափերի համարվող 20 միլիոն 129 հզ. 632 ՀՀ դրամ»,-Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածի 1-ին կետով:

Տաթևիկ Ղազարյան