«Ինչո՞ւ ոչ, քննարկենք»․ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու Կարեն Կարապետյանի մասին

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «վատ է վերաբերվում» «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած նախընտրական ժողովին, սակայն դեռ տարակուսում է՝ արդյոք նման բան եղե՞լ է։ «Եթե դա ճիշտ է վատ եմ վերաբերվում, եթե ճիշտ չէ՝ իրավապահ մարմինները կհայտարարեն»,- այս մասին ասաց «Հաղթանակ» զբոսայգում տոնական միջոցառմանը մասնակցող վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում ընդունելի է իր համար, վարչապետը պատասխանեց․ «Ինչու ոչ, քննարկենք»։ Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ ռուսաստանաբնակ գործարարների կողմից ներդրումների իրականացումը խոչընդոտվում է, վարչապետը չհամաձայնեց ՝ հայտարարելով, որ գործընթացն աշխատանքային փուլում է։

«Երբ ներդրումներն անեն, դուք կտեսնեք։ Երբ հայտարարում են, որ ինվեստիցիա են անում, հաջորդ օրն ամբողջ ինվեստիցիաները լինո՞ւմ են, դեռ մեկ ամիս ժամանակ է անցել, բիզնես ծրագիր պետք է անեն»,- ասաց վարչապետը։