Կրկին այցելել ենք Հանրային ռադիո. Նիկոլ Փաշինյան. ՈՒՂԻՂ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռադիոյի օրվա առիթով այսօր՝ մայիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիո էր այցելել:

«Թույլ տվեք Հայաստանի Հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներին, ռադիոաշխատողներին և ռադիոլսողներին՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ և հույս ունենալ, որ այս լրատվական նոր իրավիճակում նոր դիրքեր կնվաճեն»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ պատգամավոր եղած տարիներին Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիր է եղել. «Շատ դուր էին գալիս հատկապես ռադիոյի ոսկե ֆոնդի հաղորդումները: Ես հույս ունեմ, որ լավագույն ավանդույթները կշարունակվեն, և Հանրային ռադիոն իսկապես կդառնա մեր հանրային քաղաքական կյանքի նոր պայմաններին, ես նկատի ունեմ՝ ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը, մամուլի ազատությանը համապատասխանող լրատվամիջոց»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին հայկական ռադիոն հայտնի էր անգերազանցելի հումորներով, և հույս հայտնեց, որ այդ ավանդույթը կվերականգնվի:

Վերհիշելով մեկ տարի առաջվա իրադարձությունները, մասնավորապես՝ Հանրային ռադիո ներխուժումը, վարչապետը ևս մեկ անգամ ներողություն խնդրեց ռադիոյի աշխատակիցներից պատճառված անհանգստության համար. «Հույս ունեմ, որ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր, որը կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն և հույս ունեմ՝ երկարաժամկետ առումով նույնպես կարդարացնի»:

Մանրամասները՝ տեսանյութում: