Վանաձորում գազը թանկացել է. վարորդները պատրաստ են կտրուկ քայլերի դիմել

Լուրեր

26.11.2024 | 12:57
Խնջույք ֆիննախի համար՝ նախարարի առանձնատանը գործող «Վարդենի» հյուրատանը. ՓՊ-ն՝ FactorTV-ի հոդվածի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 12:49
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
26.11.2024 | 12:40
Առնվազն երեսպաշտություն է Վահե Հովհաննիսյանի կողմից. Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 12:29
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի դեմ երկու քրեական գործ է կարճվել
26.11.2024 | 12:27
Հանցակազմ կա նախարարի գործունեության մեջ. Ֆանյանը մանրամասներ ներկայացրեց Հովհաննիսյանի աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 12:23
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ դառնալով 7 օր
26.11.2024 | 12:20
Ֆիննախի վարքագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Զոհրաբյանը Հովհաննիսյանի հայտարարագիրը ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 12:20
Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
26.11.2024 | 12:09
Մեծ Բրիտանիան տասնյակ Storm Shadow հրթիռներ է փոխանցել Ուկրաինային․ Bloomberg
26.11.2024 | 12:08
«Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
26.11.2024 | 12:07
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.11.2024 | 12:07
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.11.2024 | 12:00
ԱՊՀ hետախուզության ղեկավարների հանդիպում Մոսկվայում, Լեհաստանի նախագահը «Ծիծեռնակաբերդ» է այցելել․ ԼՈՒՐԵՐ
26.11.2024 | 11:59
Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ կադրային քաղաքականությամբ է առաջնորդվում բարձր պաշտոններում նշանակումներ անելիս
26.11.2024 | 11:53
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Բոլորը

Մայիսի 1-ից հանրապետության բոլոր գազալցակայաններում խորանարդ մետրի փոխարեն գազը սկսեց վաճառվել կիլոգրամով:

Վանաձորցի վարորդները, սակայն, անհանգստացած են, մինչև վերջերս, երբ գազը վաճառվում էր խորանարդով, վարորդները մեկ խորանարդի համար վճարում էին 180-185 դրամ, կգ դարձնելու արդյունքում սկսեցին վճարել՝ 245, 260, 270, իսկ արդեն մի քանի օր է՝ վճարում են 290 դրամ:

««Սեզամի» լցակայաններում և «Արփիում» նախկինում 185 դրամ էր, Կամակատարում («Արձագանք» ՍՊԸ)՝ 180 դրամ, իսկ կգ-ի անցնելու դեպքում պետք է կալկուլացիա լիներ, 1 խմ գազը դա 0,717 կգ-ն է, այսինքն համապատասխանաբար գինը պետք է թանկանար: Թանկանալու արդյունքում մայիսի 1-ին «Կամակատարը» դրեց 245 դրամ, դա համարժեք էր 175 դրամին (խմ-ով), «Արփին»՝ 260 դրամ, որը համարժեք էր 185 դրամին, իսկ «Սեզամը»՝ 195 խորանարդին համարժեք 270 դրամ, այսինքն՝ 10 դրամ թանկ: Մայիսի 3-ին, թե ներքին պայմանավորվածություն էր, թե ի՞նչ, ես այդպես էլ չհասկացա, գինը բոլոր գազալցակայաններում դարձրեցին 290 դրամ: Իսկ 290 դրամը համարժեք է 210 դրամ խորանարդին, մեզ մոտ երբևէ նման գին չի եղել: Այսինքն, միջին ստատիկ գնից՝ 185 դրամից, կգ-ի անցնելուց երկու օր հետո մեր մոտ խորանարդի գինը դարձրեցին 210 դրամ, ոնց որ խորանարդի մեջ 25 դրամ թանկացավ, իսկ կգ-ի մեջ 30 դրամ: Ինչո՞ւ,»-Factor.am-ի հետ զրույցում վրդովված ասաց վարորդ Արման Խաչատուրյանը:

Վարորդները նշում են, որ գազը ոչ միայն թանկացել է, այլև որակապես ավելի վատն է դարձել:

Նրանց խոսքով՝ այժմ վճարում են ավելի թանկ, վարում ավելի քիչ. «Տաքսու վարորդ եմ, նախկինում վճարում էի 3000 դրամ և քշում էի մինչև 240 կմ, հիմա վճարում եմ 3400-ից մինչև 3800 դրամ, բայց քշում եմ ընդամենը 160 կմ: Աշխատում եմ, աշխատածս մենակ գազալցակայններին եմ տալիս ու մեքենաների ջարդվածը վերանորոգելուն: Էս 3 օր է անհնարին է դարձել, որ տուն գնամ ու գոնե 200 դրամ հացի փող տանեմ հետս: Գազալցակայաններ կան, որ մինչև 320 դրամ են դարձրել: Հարգարժան վարչապետն ասում էր, որ պետք է գազը լինի կգ-ով, բայց քաղաքացին չպետք է տուժի, պետք է լինի նույն գինը, նույն չափ պետք է քշվեր ու պետք է լիներ շատ լավ: Ուրա՞… տուժում ենք, բոլորս էլ բողոքում ենք»,- ասում վարորդ Արթուր Վարդանյանը:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ գազալցակայանների տնօրեններից:

«Սեզամ» և «Արփի» ընկերությունների տնօրենների հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ «Արձագանք» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Ավագյանն ասաց, որ իրենց մոտ գազի գնային փոփոխություն չի եղել. «Ինձ էլ է հետաքրքիր, վարորդներին հարցրել եմ, նրանք գալիս են՝ ասում, որ մեզ մոտ էժան է՝ 290 դրամ և նախկինի նման նույն գինն է: Եթե իրենք դժգոհեն, մենք էլ կտուժենք, բայց չեն դժգոհում: Իսկ ինչ վերաբերվում է ավելի քիչ քշելուն, ասեմ՝ մեկ ամիս առաջ եկող գազի խտությունը բարձր էր, այն ժամանակ ավել էին քշում, իսկ հիմա մոտ 15 օր է՝ իջել է խտությունը, իր նորմային մոտ է, դրա համար արդեն քիչ են քշում: Ավել կամ պակաս քշելու հետ կապված դժգոհությունը միշտ է եղել, դա այս փոփոխության հետ կապ չունի»,- վստահեցրեց նա:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք գազալցակայանների տնօրենների միջև կա ներքին պայմանավորվածություն նույն գնային քաղաքականություն վարելու շուրջ, Ավագյանը բացասական պատասխան տվեց.

«Պայմանավորվելու իմաստ չկա, մի քանի ընկերություն է, մեկը մյուսին նայում են՝ գինը դնում: Սանդղակ կա, այդ տրամաբանության մեջ դնում ես: Եթե բարձր լինի, մեզ էլ ձեռք չի տալիս, մեր մեքենաները կգնան ճանապարհից կլցնեն, այնպես չէ, որ մենք ուզում ենք բարձր գին դնենք, մեր գործին էլ դա հարմար չէ»: Մինչ սպասարկող ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է, որ գնային փոփոխություն չի եղել, վարորդ Սմբատ Խանվելյանն ասում է, որ իր վարորդ ընկերների հետ որոշել են․ եթե խնդիրը լուծում չստանա, պատրաստվում են լուրջ քայլերի դիմել, ընդհուպ մինչև միջպետական ճանապարհը փակելը. «Մինչև մայիսի 4-ը 1 կգ գազը 260 դրամ էր, հիմա չգիտենք, թե ինչի՞ դարձրել են 290 դրամ: Վանաձորում երբեք չի եղել, որ գազի գինը հավասար լինի Երևանի գներին: Այնտեղ 310 դրամ է, մեզ մոտ համեմատաբար միշտ էժան է եղել: Պետք է որոշակի բողոքի քայլեր ձեռնարկենք, որ իրավիճակը վերանայվի»:

Տաթևիկ Ղազարյան