Կորեայի Հանրապետությունը պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնելու հարաբերությունները տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ուղղություներով. դեսպանը՝ ԱԺ նախագահին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին:

«Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների միջեւ ձեւավորվել են բարեկամական կապեր, ինչը պետք է իր զարգացումն ունենա:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերին, մասնավորապես այն տեխնիկական վերազինման աջակցությանը, որ Կորեայի Հանրապետությունն իրականացրել է մեր երկրի տարբեր պետական գերատեսչություններում, այդ թվում` Ազգային ժողովում:

Նա դրական է գնահատել հաստատված հայ-կորեական միջխորհրդարանական փոխգործակցությունը` կարեւորելով փորձի փոխանակումը, փոխադարձ այցերն ու պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը:

Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ հայ-կորեական հարաբերությունների ընդլայնմանը մեծապես կնպաստի Երեւանում Կորեայի Հանրապետության դեսպանատան բացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ու Յուն-Գընը շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ու ժողովրդավարական գործընթացների կապակցությամբ` ընդգծելով, որ իր երկիրը պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնելու հարաբերությունները տնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ուղղություներով:

Նա վստահեցրել է, որ աջակցության ծրագրերը, այդ թվում` ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, հետայսու եւս շարունակական կլինեն: Առաջիկայում քննարկման առարկա կլինեն Հայաստան-Կորեա գործակցության կոնկրետ ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են միջազգային զարգացումներին` կարեւորելով փոխգործակցությունը նաեւ արտաքին քաղաքականության` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Արարատ Միրզոյանը ողջունել է այն երկխոսությունը, որ ծավալվել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ: Նա նաեւ վերահաստատել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդակցությունը Երեւանում անցկացնելու պատրաստակամությունը:

Անդրադառնալով Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության երկկողմ համաձայնագրին` խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ դրա վավերացումն օրենսդիր մարմնի օրակարգում է: Երկուստեք արձանագրվել է, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Կորեա հարաբերությունների հետագա ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում: