«S-400 համակարգերի գնումը Թուրքիայի ազգային որոշումն է, բայց…».ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 6-ից 7-ը Թուրքիա կատարելիք այցից առաջ հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը. գրում է ermenihaber.-ը:

Նա հատուկ անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «S-400» համակարգերի գնման թեմային:

«Զենք-զինամթերքի ձեռքբերման հարցը լուծվում է երկրների ազգային որոշումներով, սակայն օպերացիաներ և առաքելություններ իրագործելու տեսանկյունից դաշնակից երկրների զինված ուժերի համատեղ աշխատանքի կարողությունը ՆԱՏՕ-ի համար հիմնարար սկզբունք է», -նկատել է տվել Ստոլտենբերգը:

Նշենք, որ ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման թեման ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել: ԱՄՆ-ն անցանկալի է համարում Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը՝ Անկարային հորդորելով հրաժարվել այդ գործարքից: ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ գործարքից չհրաժարվելու դեպքում Անկարան կարող է հայտնվել Վաշինգտոնի պատժամիջոցների թիրախում, որոնք կարող են արտահայտվել ընդհուպ մինչև ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելով:

Թուրքիան էլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քանիցս հայտարարել է, որ գործարքն արդեն կայացած է և իրենք ոչ մի դեպքում չեն պատրաստվում հրաժարվել դրանից: