Բաժնի պետ աշխատող ազգականներից մինչև 38 հազար դոլար և 5 մլն դրամ․ Արզուման Հարությունյանը հայտարարագիր է ներկայացրել

Լուրեր

04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
Բոլորը

1996 թվականից Ազգային անվտանգության համակարգում նախ որպես ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ, իսկ 2010 թվականից մինչև այսօր ԱԱԾ տնօրենի տեղակալ աշխատող Արզուման Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։

Հարությունյանը 2019 թվականի իր տարեկան հայտարարագրում նշել է իր հետ արյունակցական կապի մեջ գտնվող և պաշտոն զբաղեցնող երկու ազգականի անուն. բաժնի պետ՝ (գերատեչության անունը նշված չէ, խմբ․) եղբոր որդի էդուարդ Հարությունյան և դարձյալ բաժնի պետ՝ (գերատեչության անունը նշված չէ, խմբ)․ քրոջ որդի Տիգրան Մնացականյան անուն ազգանուններով։

ԱԱԾ տնօրենի տեղակալը հայտարարատու տարում անշարժ գույք, փոխառություններ, ներդրումներ, թանկարժեք գույք չի հայտարարագրել․ փոխարենը ներկայացրել է իր դրամական միջոցների չափը՝ 5 մլն 500 հազար դրամ և 38 հազար ԱՄՆ դոլար, իսկ պաշտոնյայի աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 7 մլն 562 հազար դրամ։

Նշենք, որ Արզուման Հարությունյանի՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրում էլ նույն պատկերն է՝ բացառությամբ աշխատանքի վարձրատրության դիմաց ստացած դրամական միջոցների չափի, որը կազմել է 7 մլն 287 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Արզուման Հարությունյանը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանի հայրը։

Աղավնի Սուքիասյան