«Դաշնակցությունը ճիշտ է համարում Մարտի 1-ից հետո իր քայլերը». Արթուր Խաչատրյանը՝ 2008-ին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.03.2026 | 13:50
Ավինյանը` մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 13:45
Դա սադրանք է եղել. Փաշինյանը` Գզոյանի` Վենսին տված նվերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 13:40
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքից
12.03.2026 | 13:31
Նախիջևանը կորցնում է ինքնավարությունը սահմանադրական նոր փոփոխություններով. անդրադարձ
12.03.2026 | 13:26
Իմ ցուցումով է ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատման դիմում գրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 13:22
Ալիևը հայտարարել է, որ «ՀՀ-ն առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր»
12.03.2026 | 13:17
Ամերիկայի գավաթ․ Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը և կստանա 55 հազար դոլար
12.03.2026 | 13:14
Ուզում եմ շնորհակալություն հայտնել կառուցապատողներին. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 13:06
Դուք եք ձեզ թելադրել, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը չորս տարում 4.5 անգամ բարձրացել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:57
ՀՀ համայնքների թիվը նվազում է` 70-ից դառնալով 64. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:55
Կարո՞ղ ա պատերազմ կա, ես տեղյակ չեմ․ խաղաղություն ա, ասում ենք խաղաղություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:50
Դուք ամենամեծ բարերարն եք, ուզում եմ առաջարկել Քըրքորյանի փողոցը ձեր անունով փոխեն. Զարոկյանը՝ Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:43
Չենք կարող հանդուրժել. Փաշինյանը հանձնարարեց ՏԻՄ-ում էլ պարգևավճար տալու հարցը քննարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:36
Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
12.03.2026 | 12:34
Իրավական գնահատական պիտի տրվի․ Փաշինյանը՝ ՌԴ-ից ընտրողների բերելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն ինչ քայլեր է անելու՝ նոր Հայաստանում իշխանություն վերցնելու համար, ասաց, որ «նոր Հայաստան» տերմինը չի ընդունում՝ հավելելով. «Ինչ որ ցանկացած կուսակցություն անում է»։ Նրա խոսքով՝ ցանկացած կուսակցություն ձգտում է դառնալ այլընտրանք։

Նշենք, որ ՀՅԴ-ն օրերս հայտարարեց, թե «ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառություն»:

Ըստ ՀՅԴ-ական գործչի՝ ցանկացած նպատակի իրագործման համար կուսակցությունը պետք է ունենա իշխանություն. «Քաղաքական կուսակցության նպատակը դա է։ Իշխանությունը գործիք է»:

Հարցին՝ ՀՅԴ-ում վերլուծե՞լ են նախկին սխալները, որոնց արդյունքում 20 տարի իշխանություն կամ ընդդիմություն լինելուց հետո այսօր հայտնվել են խորհրդարանից դուրս կարգավիճակում, Արթուր Խաչատրյանն ասաց. «Եթե որոշակի սխալ արած չլինեինք, վիճակը կարող էր այլ լինել»։ Որպես ՀՅԴ-ի սխալ նա նշեց, օրինակ, այն, որ 1998 թվականից հետո իշխանության մաս են կազմել՝ չունենալով իրական լծակներ։

Արթուր Խաչատրյանին հիշեցրինք, որ մինչև վերջին ընտրությունները՝ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին, ՀՅԴ-ն հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտարարելով. «Մեր ամբողջական աջակցության վրա կարող եք միշտ հույս ունենալ»: Ընտրությունից հետո էլ ՀՅԴ ղեկավարը հայտարարեց, թե այս իշխանությանը պատրաստվում են տուն ուղարկել, իսկ օրերս ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ բացառված է այս իշխանության հետ ճանապարհ գնալ: Հարցին՝ նշանակո՞ւմ է՝ իշխանության մեջ լինելու հույսով էին աջակցում Փաշինյանին, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. «Այդ հայտարարությունը հետևյալն է եղել. այն հարցերում, որտեղ մենք համաձայն ենք, պատրաստ ենք սատարել։ Որևէ դեպքում չենք համաձայնվի իշխանության մաս կազմել, եթե նույնիսկ առաջարկություն լինի: Դրանք շատ տարբեր բաներ են։ Մենք ասել ենք, որ եթե ինչ-որ հարցում լինի նմանություն, մենք պատրաստ ենք աջակցել»:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն ողջունում է օլիգարխների դեմ պայքարը. «Բայց եթե տնտեսության կառուցվածքը նայենք, որևէ օլիգարխի բիզնես չի պակասել, էլի նույն տնտեսական կենտրոնացումն է բոլոր բնագավառներում»։ ՀՅԴ-ականը նաև ճիշտ չի համարում՝ «վեր կաց, տնտեսական հեղափոխություն արա» կոչը։ «Եթե երկիրը գտնվում է ծանր տնտեսական պայմաններում, պետությունն իր վրա պետք է վերցնի տնտեսական լոկոմոտիվի դերը»,- նշեց նա:

Դաշնակցության նախկին ղեկավար Հրանտ Մարգարյանը որոշ ժամանակ առաջ չէր բացառել համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Այսօր նախկին նախագահը հայտարարում է, որ քաղբանտարկյալ է: Հարցրինք՝ ՀՅԴ-ն որևէ կերպ աջակցո՞ւմ է նրան և համագործո՞ւմ էՔոչարյանի հետ: Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ իրենք համագործակցում են խնդրի շուրջ, ոչ թե մարդու հետ. «Դատական պրոցես է գնում, թող պրոցեսը գնա»:

Հստակեցմանը, թե, ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է, ՀՅԴ անդամը հրաժարվեց ուղիղ պատասխան տալ. «Հայտարարելը կապ չունի, դատական նիստը թող սկսվի, հասկանանք՝ ինչ փաստարկներ են բերվում, ինչ մեղադրանք է ներկայացվում, դրա տակ ի՞նչ ապացուցողական բազա կա, որ մենք էլ մեր դիրքորոշումը հայտնենք»:

Անդրադառնալով 2008-ի Մարտի 1-ից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցին՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Դաշնակցությունը ճիշտ է համարում Մարտի 1-ից հետո իր քայլերը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան