Պետգույքի կոմիտեն պետք է ավելի նախաձեռնող լինի․ Արսեն Թորոսյանը՝ հիվանդանոցների մասնավորեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեր հիվանդանոցները որոշ դեպքերում գրավիչ չեն մասնավորեցման համար, միաժամանակ, պետգույքի կառավարման կոմիտեն պետք է մի քիչ ավելի նախաձեռնող լինի: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում ներդրողների ներգրավել հիվանդանոցների մասնավորեցման գործում:

«Մեր պետգույքի կառավարման կոմիտեն պետք է մի քիչ ավելի նախաձեռնող լինի, որպեսզի կարողանա գտնել ներդրողներին: Մենք առնվազն մեզ դիմած ընկերություններին, որոնք ուզում են որևէ հիվանդանոց վերցնել մասնավորեցման, ուղղորդում ենք պետգույք, ինքներս մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք շահագրգռված ենք, որ եթե հիվանդանոցը մնում է մասնավորեցման ցանկում, շուտ մասնավորեցվի և չմնա պետգույքի կառավարման ներքո, որովհետև դա արդյունավետ»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ պետգույքի կառավարման կոմիտեն պրոֆիլային հիմնարկ չէ, այլ միջանկյալ օղակ՝ հիվանդանոցի մասնավորեցումից առաջ. «Եվ եթե չի մասնավորեցվում, պետք է որոշվի կարգավիճակը՝ կա՛մ լուծարվի որպես ՓԲԸ, կա՛մ վերադարձվի պետությանը, եթե մեզ պետք է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան