Երկու հիվանդանոց կհանվեն մասնավորեցման ցանկից․ Արսեն Թորոսյանը՝ պատճառների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն և «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից։

Հիմնական զեկուցող, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասն ներկայացրեց, թե որն է նշված հիվանդանոցները մասնավորեցման ցանկից հանելու անհրաժեշտությունը։ Ըստ այդմ՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Հանրապետական նշանակության 500 մահճակալանոց պետական հիվանդանոցը` ունի թե ախտորոշիչ, թե բուժական հնարավորություններ: Ներկայում «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը» հանրապետությունում գործող և օնկոլոգիական բուժօգնության և հսկողության ծառայություններ մատուցող ամենախոշոր ու բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունն է: Հաշվի առնելով վերջինիս ծավալները, հանրապետությունում օնկոլոգիական հիվանդությունների աճը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներկայում պոտենցիալ ներդրողներ ու կազմակերպությունը ձեռքբերողներ առկա չեն, առավել նպատակահարմար է, որ նշված պրոֆիլի և ծավալների կազմակերպությունը գործի պետական համակարգում ու վերջինիս հնարավոր և ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն ու ուղղորդվեն պետության կողմից:

Ինչ վերաբերում է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ին, ապա այն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես՝ կենտրոնը այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի:

Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաև ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունն ու բուժումը: Ներկայում, Կենտրոնում իրականացվում է շուրջ 3000 հիվանդների շարունակական հսկողություն:

Հաշվի առնելով, որ Կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, գտնում ենք, որ այն պետք է գործի պետական համակարգում և վերջինիս հնարավոր ու ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն և ուղղորդվեն պետության կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։