Ներդրումներն այն մակարդակին չեն, որը կցանկանայիք․ կան մտահոգություններ․ Տիգրան Խաչատրյան

Լուրեր

03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կառավարության ծրագրում հայտարարված է ՀՆԱ-ի նկատմամբ 23 տոկոսը գերազանցող ներդրումներ, 2018 թվականի արդյունքներով՝ այդ թիվը 17 տոկոսի սահմանին է, սա ենթադրում է, որ մենք ունենք շատ բարձ ճանապարհ այդ 23 տոկոսին հասնելու համար»,- այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Երբ մենք խոսում ենք ներդրումների մասին, պետք է չմոռանանք, որ դրանք  որքանով որ կախված են օտարերկրյա ներդրումների համար մեր երկրում առկա բարենսպաստ միջավայրից, նույնքան էլ կախված են մեր վարքագծից, այսինքն՝ նրանից, թե մենք որքանով ենք պատրաստ մեր խնայողություններն ուղղել ներդրումներին, այնպես որ պետք է բոլորս այդ ուղղությամբ աշխատենք, որ 4-5 տարի հետ մեր նպատակին հասած լինենք»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը նաև նշեց, որ ներդրումների ծավալների հետ կապված ունեն մտահոգություններ։

«Կան ներկայում երևույթներ, որոնք մտահոգիչ են․ կարծում ենք, որ դեռևս ներդրումներն այն մակարդակին չեն, որը կցանկանայիք և դա մտահոգիչ է»,- ասաց  նախարարը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Կառավարությունն անում է ամեն ինչ այդ մտահոգությունները վերացնելու համար։

Ըստ Խաչատրյանի՝ նախարարությունն ակտիվ աշխատանք է տանում յուրաքանչյուր ներդրողի հետ՝ փորձելով  վերացնել ցանկացած խոչընդոտ, ինչը պոտենցիալ ներդրողի համար կդառնա ներդրում անելու որոշում կայացնելու հիմք։