2019 թ․ առաջին եռամսյակում ունենք 6․5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց 2019 թվականի առաջին 4 ամիսների տնտեսական ցուցանիշները։

Ըստ նախարարի՝ նախորդ շաբաթ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է  2019 թվականի 3 ամիսների ամփոփ մակրոտնտեսական ցուանիշները, ըստ որոնց, ունենք 6․5 տոկոս  տնտեսական ակտիվության ցուցանիշ։

«6․5 տոկոսանոց  այդ տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը՝ 2,5 տոկոսով, ծառայությունների աճը՝  17․3 տոկոսով, որը բարձր է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Ֆինանսական ծառայությունների՝ բանկերի, վարկային կազմակերպությունների և զբոսաշրջային ծառայությունների աճ ևս արձանագրվել է։ Բարձ ցուցանիշ է արձանագրել ներքին առևտրաշրջանառությունը՝ 10 տոկոսով, որը նախորդ տարիների հետ համեմատած համադրելի ցուցանիշ է։ Շինարարության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 10․8 տոկոս, գյուղատնտեսությունն ունեցել է նույն ծավալը, ինչ 2018 թվականի նույն ժամանակահատվածում, արտահանումը կրճատվել է 8,6 տոկոսով, ներմուծման ծավալները ևս կրճատվել են 3,1 տոկոսով»,- այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշները ներկայացրեց նախարար Խաչատրյանը՝ նշելով, որ խոշոր նվազում է արձանագրվել հատկապես լեռնահանքային և խտանյութերի արտահանման ոլորտում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի ծավալների արտահանման հարցում ևս կա նվազում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, ինչը, սակայն, սեզոնային բնույթ է կրում։

Ըստ նախարարի՝ նվազում է արձանագրվել սիգարետի, ալյումինի փայլաթիթեղի արտահանման ցուցանիշներում։