Եթե ապաստան տրամադրվի, նրա հանձնումը կմերժվի․ գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 14:04
Խլուրդներին գտե՞լ են, ժամանակը չի՞ լրացել. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:58
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:42
Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին
03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական պրոցեսի մեջ է: Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Անդրադառնալով Պողոսյանի՝ Ռուսաստանում քաղաքական ապաստան հայցելու մասին հարցին, գլխավոր դատախազը պատասխանեց. «Արտահանձնման գործընթացի իրականացման ընթացքում արտահանձման ենթակա անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով: Միջազգային իրավական կարգավորումների համաձայն՝ այս գործընթացը գաղտնի է: Այն պետությանը, որին դիմում են, պարտավոր է դա չհրապարակել»:

Արթուր Դավթյանն ասաց՝ քաղաքական կամ ցանկացած հիմքով ապաստան խնդրելն արտահանձնման ենթակա անձի իրավունքն է, և հավելեց. «Քաղաքական ապաստան խնդրելը ոչ մեկի համար ամոթ չէ»:

Factor.am-ի հարցին, թե ապաստան ստանալու դեպքում Միհրան Պողոսյանը չի՞ արտահանձնվի, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ապաստան տրամադրելը հանգեցնում է իրավական լուծման՝ մերժվում է անձի արտահանձնումը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան