ԲՀԿ-ն առաջարկում է բնական աղետներից 50 %-ով տուժած գյուղատնտեսներին ազատել գույքի հարկից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախաձեռնությունը Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ, որով առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերի՝ տնամերձ և այգեգործական, բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) 50 % վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց տալ անշարժ գույքի հարկի արտոնություն։

Ըստ նախագծի հիմնական զեկուցող ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի՝ գյուղատնտեսությունում տնտեսվարողները զգալի կորուստներ են կրում տարբեր բնական աղետների և անկանխատեսելի պատահարների հետևանքով և յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15%-ը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%:

Պատգամավորի խոսքով՝ կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվար է դառնում նաև դրա իրացումը, արդյունքում զգալիորեն նվազում է հողօգտագործողների եկամուտները:

Նշենք, որ ըստ նախագծի՝ առաջարկվող փոփոխության ընդունման արդյունքում արդարացված կլինի հողօգտագործողին վնաս կրելու տարվա համար ազատել հողի հարկից, քանի որ բնակլիմայական աղետների հետևանքով հասցված վնասի դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց օրենքի ուժով ազատելով վնասը կրելու տարվա համար հողի հարկ վճարելու պարտականությունից՝ պետությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի գյուղացուն:

Նշենք, որ նախագծի վերաբերյալ ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է բացասական եզրակացություն։

Ըստ նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ այս փոփոխությունը կխեղաթյուրի գույքահարկի տրամաբանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։