Առաջարկում ենք ԱԱՀ-ից ազատել ՀՀ-ում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումը․ Վարազդատ Կարապետյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծ, որով  առաջարկվում է տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումը Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկից ազատել։

Ըստ հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի՝ նախագիծը միտված է լուծելու հետևյալ խնդիրները.

– նպաստել անասնաբուծության, հատկապես տոհմային անասնաբուծության զարգացմանը,

– նպաստել տոհմային փոքր և միջին  տնտեսությունների զարգացմանը,

– ապահովել տոհմաբուծության զարգացման ծրագրի շարունակականությունը և արդյունավետությունը,

– նպաստել տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը

– նպաստել շուկայում տեղական տավարաբուծական արտադրանքի մրցունակության և ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը,

– նպաստել նախիրներում տոհմային կենդանիների մասնաբաժնի ավելացմանը:

Նշենք, որ 2018 թվականին հանրապետություն ներկրվել է 853 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 214 գլուխը օգտագործվել է հետագա բուծման նպատակով, իսկ մնացածը իրացվել է մսի տեսքով: Ըստ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական մարմնի տվյալների 2018 թվականին հանրապետությունից արտահանվել է 3122 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 83 գլուխը տոհմային:

Մանրամասները՝ տեսանյութում։