«Պատուհանի վարագույրը Հայաստանի դրոշն էր, կիսաճմռթված վիճակում»․ Կարեն Պետրոսյանը՝ Շիրակի մաքսատան վիճաբանության մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Հյուսիսային մաքսատանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի և մաքսատան պետ Ռուսլան Գրիգորյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։ Պետրոսյանին բարկացրել էր այն, որ Հայաստանի դրոշը մաքսատանը օգտագործվում է վարագույրի փոխարեն․ արդյունքում էլ տեղի էր ունեցել վիճաբանությունը։ Հասկանալու համար իրական եղելությունը, մենք զրուցեցինք Կարեն Պետրոսյանի հետ։ Նա նշեց, որ մաքսատուն էր գնացել իր ծանոթներից մեկի խնդրանքով, քանի որ ապրանքի մաքսազերծման հետ խնդիր է եղել։

«Մաքսազերծման խնդրով քաղաքացուն ուրբաթ օրը կանչել էին, դա մաքսազերծման վերջին օրն էր: Եվ քաղաքացին ստիպված է եղել գույքը պահպանության հանձնել ու իրենց պատճառով լրացուցիչ ծախսեր կրել, երբ իրենք կարող էին ընդունել կամ մերժել։ Այնտեղ հին համակարգից մնացած մի աշխատակից կա՝ այդ բաժնի պատասխանատուն, և այդ չլչլոցի արդյունքում մարդը ֆինանսական վնասներ էր կրել։ Խնդրեց, ես էլ այցելեցի»,- պատմեց Կարեն Պետրոսյանը։

Այնուհետ նա նկատել է, որ մաքսատանը գործող բանկում որպես վարագույր ծառայում է ՀՀ դրոշը։

«Երբ որ այնտեղ էինք, բանկն էլ չէր աշխատում և պատուհանը բանկի դրոշ էր։ Պատուհանի վարագույրը Հայաստանի դրոշն էր, կիսաճմռթված վիճակում։ Հետո խնդրեցի բանկի աշխատակիցներին, որ հանեն, բանկի գլխամաս զանգեցի և ասացի, որ նման խնդիր կա»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

Վերջինիս խոսքով` այդ ընթացքում մաքսատան պետն իրեն հրավիրում է իր մոտ և սկսում մուննաթով խոսել։

«Հրավիրեց, սկսեց մուննաթով խոսել, հետո ես իրեն ասացի՝ դրոշի խնդիրը կա, քաղաքացիներին սպասեցնելու խնդիր կա։ Մարդը մուննաթով էր խոսում, կոպիտ տոնով, ոչ պաշտոնյային հարիր։ Ստիպված եղա տեսանկարահանել։ Եվ շատ ուրախ եմ, որ իրենք տեսանկարահանող սարքից միանգամից սթափվում են և 180 աստիճան մարդը միանգամից փոխվեց, ավելի բարիացավ, սկսեց ժպտալ»,- նշեց Պետրոսյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իր ջանքերն իզուր չեն անցել, բողոքներից հետո դրոշի հարցը, այնուամենայնիվ, լուծվել է։ «Ոչ միայն իրեն, այլև բանկի գլխամաս էլ եմ տեղեկացրել, համապատասխան մարդիկ էլ եկան, բանկի ներկայացուցիչը և ես բոլորին բացատրեցինք, որ պետք է հանվի։ Եվ 15-20 րոպեում դրոշը այդտեղից հանվեց», – ասաց Կարեն Պետրոսյանը՝ հավելելով , որ պատասխանատուները այդքան էլ չէին ընդունում դրոշը հանելու անհրաժեշտությունը։

«Նրանք բացատրեցին այն, որ քանի որ տարածք տարբեր երկրի ներկայացուցիչներ են մտնում, այնտեղ դրոշի առկայություն պիտի լինի, ես էլ ասացի՝ պատրաստ եմ իմ աշխատասենյակի՝ օրենքով սահմանված նորմատիվներով դրոշը տրամադրել, մենք կնվիրենք մեր համալսարանի կողմից, բայց դրոշը որպես վարագույր չի կարող լինել»։

Մաքսատան պետի հետ հարաբերությունները հարթելու խնդիր Կարեն Պետրոսյանը չունի։ Մեզ հետ զրույցում ասաց․ «Ասել եմ այն, ինչ կասեր ցանկացած գիտակից և պահանջատեր քաղաքացի։ Իրեն ասել եմ՝ պետք չի որևէ քաղաքացու հետ խոսել այն տոնով, ինչ տոնով ինքն էր խոսում, ինքը պետք է հետևի երկրի ղեկավարության քաղաքականությանը և պետք է վերացնի բոլոր հետևանքները, որ իր պատճառով առաջացել են»։

Էմմա Չոբանյան