Նիկոլ Փաշինյանի հորդորը՝ դրոշի մասին, մաքսատան պետն անտեսել է. վիճաբանություն Շիրակի մաքսատանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Տեսանյութը՝ Կարեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի

Արարատյան ավտոմաքսատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի այցն ու պահվածքը օրինակ են ծառայում նաև մյուսների համար։ Մասնավորապես, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել, որտեղից պարզ երևում է, որ գտնվելով Հյուսիսային մաքսատանը, նա հայտնաբերել է գրեթե «նույն խախտումները», ինչ Նիկոլ Փաշինյանը։ Տեսանյութից երևում է, որ ՀՀ դրոշը ծառայում է, որպես վարագույր, որն էլ  բարկացրել է Պետրոսյանին։

«Սա մաքսատան Շիրակի մասնաճյուղն է: Փաստորեն վարչապետի հորդորները՝ դրոշը ճիշտ օգտագործելու հետ կապված, տեղ չեն հասել։ Երևի վարչապետը պիտի պետին փոխանցի, որ դրոշը չի կարող այն նպատակով օգտագործվել, ինչ որ օգտագործվում է։ Եվ սա այն բանից հետո, երբ աղմկահարույց դեպքեր եղան։Եվ այս մաքսատան պետը ևս պիտի պատժի ենթարկվի, ինչ նախորդները։ Որովհետև սա խոսքերով չէ, ինքն ամեն օր անցնում է ու չի տեսնում այս ամենը»,- նշում է Կարեն Պետրոսյանը։

Տեսանյութում Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավար Ռուսլան Գրիգորյանն ու Կարեն Պետրոսյանը վիճաբանում են։ Մաքսատան պետը  նշում է, որ տեսել է, որ դրոշը այդ վիճակում է, որտեղ պետք է ասել է, և որ դա վարձակալած տարածք է։ Պետրոսյանին հորդորում է գրավոր դիմում ներկայացնել։

Ի պատասխան Կարեն Պետրոսյանն ասում է․ «Ձեր տարիքը, գիտելիքները և փորձը չեն համապատասխանում այստեղ աշխատելու։ Ինչո՞ւ եք անհարգալից խոսում քաղաքացու հետ։ Պիտի սովորեցնեն ո՞նց շփվեք քաղաքացիների հետ, հետո նոր պաշտոններ վստահեն։ Հիմա ես դուրս կգամ, դուք 10 րոպե ունեք, որ դրոշի հարցը լուծեք»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին  Արարատյան մաքսատուն կատարած շրջայցի ընթացքում աշխատասենյակներից մեկում տեսել էր ՀՀ դրոշը կեղտոտ վիճակում անկյունում դրված։ Սա բարկացրել էր վարչապետին, և նա միանգամից աշխատանքից հեռացրել էր այդ սենյակի աշխատակցին։

Էմմա Չոբանյան