4-5 ամիս է նույն վիճակում ենք. Կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 15:06
Ադրբեջանի հետ Սահմանադրության հարց չենք քննարկել. դա մեր օրակարգի մեջ չի մտնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:02
3 օտարերկրացի 367 գրամից ավելի հերոին են տեղափոխել Հայաստան՝ թմրամիջոցով փաթեթները կուլ տալու եղանակով
03.09.2026 | 14:56
Առաջին գործարքն արդեն եղել է. Փաշինյանը` Հայաստանից Ադրբեջան ապրանք վաճառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:52
59 քաղաքացուց ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել՝ ներկայանալով ԱԱԾ, ոստիկանության և ԿԲ աշխատակիցներ
03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
03.09.2026 | 14:36
ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:27
Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով
03.09.2026 | 14:18
Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:15
Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին
03.09.2026 | 14:06
Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:57
Խլուրդներին գտե՞լ են, ժամանակը չի՞ լրացել. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:55
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավապահ մարմինները Կենդանաբանական այգու հարցում առաջընթաց դեռ չեն գրանցել։ Գուցե դեռ զանգո՞վ են աշխատում։ Այս մասին Երևանի կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը։

«Աշխատանքային խումբը ձևավորվել է անցյալ տարվա նոյեմբեր ամսին։ Հարկ Մարությանը անձամբ եկավ ծանոթանալու և ներկայացնելու աշխատանքային խմբի խնդիրները՝ ակնկալելով 100 տոկոսանոց երկարատև աշխատանք»,- ընդգծեց Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցը։

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբում ընդամենը եղել է երկու նիստ ու դա եղել է դեկտեմբեր ամսին։ Դրանցի հետո  խմբի աշխատանքը դադարեցվել է։ «Արդեն 4-5 ամիս է այս վիճակում ենք»,- նշեց Անուշ Ռաֆայելյանը։

Հիշեցնենք, որ  Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այգու մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով: Այգու նախկին աշխատակիցները, նույն պահանջով,  նախկինում արդեն մի քանի բողոքի ակցիա են իրականացրել: Դրանցից վերջինը ապրիլի 12-ին էր: Նրանք պնդում էին, որ 2011թ.-ից առ այսօր` տնօրեն նշանակվելուց ի վեր, Խաչատրյանն այգին տանում է կործանման։

 

Նելլի Մելքոնյան