Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում. armtimes.com

Լուրեր

29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 10:45
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
29.06.2026 | 10:35
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
29.06.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2026 | 10:10
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի
29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում. գրում է armtimes.com-ը:

Նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Սամվել Ալեքսանյանի հարցաքննության մասին տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հավելեց, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ ունի:

Այս գործով ավելի վաղ հարցաքննվել էր նաեւ Համլետ Ղուշչյանը: Մեկ ամիս առաջ առեւանգման մասին հայտարարել էր Ղուշչյանն՝ ասելով, թե «ժամանակին «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո ինձ առեւանգել են, Ալեքսանյանն իմ ճակատին ատրճանակ էր պահել»։ Նրա այս հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 եւ 34-131 հոդվածների հիման վրա (առեւանգում եւ առեւանգման փորձ):