ՀՀ ԱԳՆ-ում կայացել է «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի երրորդ նիստը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ կայացել է «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի երրորդ նիստը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ մարմինների ղեկավարների տեղակալների ու փորձագետների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Նիստի օրակարգում ներառված էին «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի կապակցությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարության» և «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» նախագծերը:

Նիստի արդյունքներով ամփոփվեց համատեղ հայտարարության նախագծի համաձայնեցումը և որոշվեց այն ներկայացնել ԵՏՀ խորհրդի հաստատմանը:

Կողմերը քննարկեցին մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական հնարավոր ուղղություններն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակման հետ կապված սկզբունքային հարցերը՝ համաձայնեցնելով հետագա աշխատանքների կազմակերպումը»,- ասված է հաղորդագրությունում: