Դուք ձեր ավանդը ներդրեցիք աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը կանխարգելելու գործում. Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի խորհրդարանի նախագահին

Լուրեր

12.03.2026 | 12:14
ՀՀ-ն պետք է պաշտպանենք. Փաշինյանը` 4,6 մլրդ դրամ ծավալով նոր պարգևավճարները հաստատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:12
Իրանի ԱԳՆ-ն հաստատում է՝ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է
12.03.2026 | 12:07
ԲԴԽ-ն կրկին Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրեց
12.03.2026 | 12:05
«Մենք հաղթեցինք պատերազմում, բայց պետք է գործն ավարտին հասցնենք». Թրամփ 
12.03.2026 | 12:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 12:01
ԲԴԽ-ն հրապարակում է Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշումը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 11:55
4,6 մլրդ դրամ` նոր պարգևավճարների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:50
8 տարի ա՝ փող եք դուրս գրում Հաղթանակի 40-ամյակի այգու համար. ինչե՞ր եք խոսում. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:41
Brent տեսակի նավթի գինը կրկին գերազանցել է մեկ բարելի համար 100 դոլարը
12.03.2026 | 11:33
Թիվ 160 դպրոցում թենիսի կորտեր ու բասկետբոլի դաշտ ենք կառուցելու. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:24
Ալիևն ու Կոշտան վերահաստատել են ընդհանուր ռազմավարական նպատակը՝ խաղաղ Հարավային Կովկաս
12.03.2026 | 11:16
Հայաստանի հավաքականը երրորդն է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում
12.03.2026 | 11:14
Երևանի ավագանին նոր անդամ ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:05
ՄԱԿ-ը բանաձև է ընդունել. պահանջում է դադարեցնել Իրանի հարձակումները հարևան երկրների վրա
12.03.2026 | 11:01
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդուարդո Ֆեռո Ռոդրիգեսին:

Նամակում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն ու գոհունակությունն ենք հայտնում Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` դուք հարգանքի տուրք մատուցեցիք Հայոց ցեղասպանության զոհերին և ձեր ավանդը ներդրեցիք աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը կանխարգելելու գործում:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: