Արսեն Թորոսյանի հայտարարության մեջ ակնհայտ սուտ կա․ Մարինա Խաչատրյանը՝ դիակային փոխպատվաստման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
Բոլորը

Դիակային փոխպատվաստման մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը վնասում է մեր քաղաքացիներին և խիստ վտանգավոր է ազգի գոյության համար։ Այս մասին այսօր  հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։

«Հայաստանի քաղաքացիների նկատմամբ լայնածավալ պատերազմ է հայտարարվել։ Արսեն Թորոսյանի արած հայտարարության մեջ ակնհայտ սուտ կա։ Նա հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիները, մահից հետո դոնոր չդառնալու համար, պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն, եթե չանեն՝  ինքնաբերաբար դոնոր կդառնան։ Մինչդեռ օրենքն այլ բան է ասում»,- նշեց Մարինա Խաչատրյանը։

2002-ին ընդունված  «Մարդուն օրգաններ և (կամ) հյուվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 7-րդ հոդվածը, ըոտ որի փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող են վերցվել միայն կենդանության օրոք  տված գրավոր համաձայնության դեպքում, 2009 թվականին փոփոխվել է։ Նոր օրենքով՝ դիակից փոխպատվաստման համար օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարելի է վերցնել նաև մահից հետո դոնոր դառնալու համաձայնության բացակայության դեպքում։

Մարինա Խաչատրյանը հիշեց Սահմանադրական դատարանի 2010 թվականի որոշումը, որտեղ ասվում է վերոնշյալ օրենքի 7-րդ հոդվածն անվավեր ճանաչելու մասին։

«Սահմանադրական դատարանի որոշումն այս պահին գերակա է, գործում է։ Ըստ այդմ՝ եթե մարդը չի գրում ո՛չ հրաժարականի դիմում, ո՛չ էլ համաձայնության, որևէ մեկն իրավունք չունի նրա մարմնից օրգան կամ հյուսվածք վերցնել»,- նշեց նեյրովիրաբույժը։

Ըստ նրա՝ Առողջապահության նախարարությունը Սահմանադրական դատարանի այս որոշմանը հղում չի անում։

Մարինա Խաչատրյանն անդրադարձավ նաև դիակային փոխպատվաստման ծրագրի հնարավոր ռիսկերին։  Նրա կարծիքով՝ մահից հետո դոնոր դառնալու մասին անձի որոշման մասին տեղեկությունը պետք է գաղտնի պահվի։ Նեյրովիրաբույժը միջազգային օրինակ բերեց․ «Գերմանիայում քաղաքացուն տալիս են հատուկ քարտ, որի վրա նա գրում է իր որոշումը։ Այդ քարտը մնում է իր մոտ, և այն բացում են տվյալ անձի մահից հետո։ ՀՀ-ում մենք մեր հրաժարականը համ համաձայնությունը գրում ենք պոլիկլինիկաներում։ Այսինքն` բոլորն իմանում են դրա մասին»։

Մարինա Խաչատրյանը հավելեց, որ այս հարցում համապատասխան փոփոխություններ չտեսնելու դեպքում, հետամուտ է լինելու և անգամ մինչև դատարան է հասնելու։

Փաստաբանների պալատի փաստաբան Թամարա Բաղդասարյանն ուշադրությունը հարցի իրավական կողմին հրավիրեց։ Նրա խոսքով՝  միայն հատուկ բժշկական փորձաքննությունից հետո կարելի է որոշել՝ անձը կարո՞ղ է դիակային դոնոր դառնալ, թե՝ ոչ։ Իսկ մինչ այդ՝ պետք է, որ  համապատասխան ռեգիստրում դիակային փոխպատվաստման դոնորների կամահայտնության մասին տվյալներ լինեն։ Փաստաբանը ևս մեկ կարգավորման մասին խոսեց․ «Մահվան փաստը գրանցող բժիշկը չի կարող փոխպատվաստման վերաբերյալ եզրակացություն տվող բժիշկների խմբում լինել։ Սա, միգուցե, որոշակի ռիսկերի չեզոքացման նպատակով է»։

Հիշեցնենք, որ օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ կենդանի դոնորներից բացի, Հայաստանում կլինեն նաև դիակային փոխպատվաստումներ։

Factor.am-ը փորձեց այս հարցի շուրջ պարզաբանում ստանալ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունից և իրավական ապահովման բաժնից։ Կապ հաստատել, սակայն, չհաջողվեց։

 

Նելլի Մելքոնյան