Ապրիլի 29․ Հանրապետականը չի խոչընդոտի, որ Փաշինյանն ընտրվի վարչապետ, միայն թե միտինգներ չլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
Բոլորը

Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկում են ներքաղաքական լարված իրավիճակից դուրս գալու ուղիներ՝ Հանրապետականը չի պաշտպանելու Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը իշխանություններին հորդորում է իրականացնել բարեխիղճ բանակցություններ նոր կառավարության ձևավորման շուրջ, որում կարտահայտվեն Հայաստանի բոլոր քաղաքացիների շահերը։

Հեղափոխության առաջնորդը ֆեյսբուքյան ուղիղ եթերով բոլորին հորդորում է կեսօրվա 12-ից վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, կրկին պիտի շրջափակվեն ճանապարհները և 4 ժամից դադարեցնեն շրջափակումը, որպեսզի մարդիկ կարողանան գալ Հանրապետության հրապարակ երեկոյան հանրահավաքի

«Մենք պետք է ի ցույց դնենք՝ մեր շարժումը վճռական է, մինչև վերջին վայրկյաններն իր ոտքերի վրա է մնալու»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Այդ օրերին իշխանական մամուլը նկատել էր, որ Փաշինյանը բարձրագույն կրթություն չունի։ Նա հրապարակում է Երևանի պետական համալսարանի ստուգման գրքույկը, որն ստացել էր 1-ին կուրսում և գրել, որ մինչև 5-րդ կուրս սովորել է գերազանց։ Բայց համալսարանից հեռացվել է ավարտական քննություններից առաջ իր քննադատական հոդվածների պատճառով։

Ցուցարարներն անցնում են գործի։ Մայրաքաղաքը կրկին կաթվածահար է։ Նիկոլ Փաշինյանն այդ պահին խորհրդարանում է, նա ասում է, որ իշխանության գալու դեպքում քաղաքական վենդետաներ չեն լինելու:

«Չեն լինելու քաղաքական հետապնդումներ, չեն լինելու քաղբանտարկյալներ, չեն լինելու անձնական վրեժխնդրության դրսևորումներ»,- վստահեցնում է հեղափոխության առաջնորդը։

Խորհրդարանում նա հանդիպում է 4 խմբակցությունների հետ և փորձում հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու հետ։ Առաջինը Դաշնակցությունն է հայտարարում, որ կպաշտպանի նրա թեկնածությունը։ Երկրորդը՝ «Ծառուկյան» խմբակցությունն է։ Հանրապետականը չի պաշտպանի, բայց չի խանգարի, որ Փաշինյանն ընտրվի:

«Ասեցին, որ կա այդպիսի կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը»,- տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի ուշ այս փաստը հաստատում է Հանրապետական խմբակցության ղեկավարը:

«Եթե Ազգային ժողովի երեք քաղաքական ուժերը կունենան միասնական թեկնածու, մեկ թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա։ Եվ նաև կոչ ենք արել և առաջարկել ենք, որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի, դադարեցնել էս միտինգները, որպեսզի հանգիստ գնանք մայիսի 1-ի ընտրությանը»,- տեղեկացնում է Վահրամ Բաղդասարյանը։

Երեկոյան Հանրապետական կուսակցության ղեկավարների հետ է հանդիպում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք քննարկում են հանրապետության ներքաղաքական իրավիճակը և դրա հանգուցալուծման ուղիները։

Հեղափոխությունն արդեն պատրաստվում է նոր քաղաքական կանոններին։ Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին Դավիթ Սանասարյանն ասում է, որ հին Հայաստանում քաղաքացիական անհնազանդության դրսևորումներից էր կոմունալ հաշիվների չվճարումը։ Հիմա իրավիճակ է փոխվում։

«Մայիսի 1-ին, երբ նրանք կընտրեն Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ, դրանից հետո բոլորս մի մարդու նման վճարենք, ժողովուրդ, դա կարևոր է»,- ասում է Դավիթ Սանասարյանը։

Փաշինյանը նույն հանրահավաքում հայտարարում է՝ ժողովրդի հաղթանակն արդեն անշրջելի է։ Նույնիսկ հավանական է, որ Հանրապետականը կքվեարկի իր վարչապետության օգտին, քանի որ արդեն երեք խմբակցություն է հայտարարել, որ պաշտպանելու է ժողովրդի թեկնածուին, որն ինքն է։

«Հանրապետական խմբակցությունը որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը նշանակում է, որ կա չափազանց մեծ հավանականություն, որ խմբակցության անդամների առնվազն մի մասը նույնպես կքվեարկի Հայաստանի վարչապետի ձեր առաջադրած թեկնածուի օգտին, ինչը նշանակում է, որ մենք մայիսի 1-ին ունենք հնարավորություն մեր դե ֆակտո արձանագրած հաղթանակը արձանագրել դե յուրե, ինչը նշանակում է, որ ձեր թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։

Օրվա վերջին հայտնի է դառնում, որ հեղափոխության թեմայով ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ խոսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ուզում է հասկանալ՝ ի՞նչ է Նիկոլ Փաշինյանի ուզածը, ինքն էլ պատասխանում է՝ Փաշինյանը իշխանություն է ուզում հենց հիմա:

«Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկը վերցնի, տա Փաշինյանին, այլ կոնկրետ մարդիկ, խորհրդարան, նրանք իրենց ինքնասիրությունն ունեն, և նրանց շանտաժի ենթարկել, ստիպել նրանց իրենց համոզմունքներին հակառակ գնալ, այլ ծայրահեղություն է»,- համոզված է Ռոբերտ Քոչարյանը։

Հաջորդ օրվա քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին հեղափոխության առաջնորդները ծրագրեր չունեն։ Կարծես թե, ապրիլի 30-ը կլինի առաջին խաղաղ օրը ապրիլի 24-ից հետո։

Մհեր Արշակյան