«Արմաթ»-ը դպրոցականներին միաժամանակ սովորեցնում է մոդելավորում, ծրագրավորում և ինժեներություն

Լուրեր

09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից տեղեկացնում են, որ ԱՏՁՄ-ն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն օրերս ներկայացրել է Աբու Դաբիում տեղի ունեցած «Bett Middle East Leadership Summit & Expo» բրիտանական գիտաժողով-ցուցահանդեսին:

 

««Ամփոփելով մեր մասնակցությունը, նշեմ, որ «Արմաթ»-ը, առաջ անցնելով տասնյակ երկրներից,   «Bett MEA Awards 2019»-ի «Նորարարության» անվանակարգի  մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել Հորդանանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի կրթական ծրագրերի հետ: «Արմաթ» ցանցի մոդելը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի եւ՛մասնակիցների, եւ՛ այցելուների շրջանում: Մեր ուսումնական ծրագրի բովանդակությունն ու աշակերտների ստեղծած պրոդուկտները դրա վառ ապացույցն էին: Այն, որ «Արմաթ»-ը արտաժամյա է եւ ուսումնական ծրագրի պարտադիր մաս չի կազմում, հանգեցնում է նրան, որ դպրոցականներն անկաշկանդ ու առավել ստեղծագործ են  ինժեներության հիմունքների յուրացման պրոցեսում», – նշում է  «Արմաթ» ծրագրի մեթոդաբանության և տեխնիկական գծով պատասխանատու Ավագ Սայանը:

 

Ա. Սայանը նաև հավելեց, որ առաջարկներ են ստացել «Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ և այժմ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:

 

«Արմաթ»-ի մրցակցային առավելությունը նաեւ ճարտարագիտական կոմպլեքս գիտելիքներն են.  ցուցահանդեսին «Արմաթ»-ն այն եզակի ծրագիրն էր, որ դպրոցականներին միաժամանակ սովորեցնում է մոդելավորում, ծրագրավորում եւ ինժեներություն», – նշում է «Արմաթ» ծրագրի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը:

 

Աբու Դաբիում ապրիլի 22-ին եւ 23-ին «Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցել են պետական և կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների և կրթության նախարարությունների պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին «Արմաթ»-ի մասնակցությանն աջակցել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:

 

Նշենք, որ «Արմաթ» ինժեներական կրթության անվճար ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն՝ ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: «Արմաթ» ցանցն այժմ ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Ախալքալակի շուրջ 270 դպրոց: ԱՏՁՄ-ն բանակցություններ է վարում «Արմաթ» հայկական կրթական մոդելը մի շարք երկրներ արտահանելու համար:

 

«Արմաթ»-ը միջազգային ասպարեզում հաղթանակներ է տարել  Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի «WITSA Global Excellence Award» մրցանակաբաշխության «Կայուն զարգացման», Թբիլիսիում կայացած «GITI-2016» մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարար» անվանակարգերում, Եվրասիական թվային պլատֆորմներ ամենամյա միջազգային մրցույթում արժանացել է Nokia ընկերության մրցանակին»,- ասված է հաղորդագրությունում: