Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ԱԺ աջակցության հնարավոր ծրագրերը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների:

«Հանդիպման նպատակն էր միջազգային գործընկերներին ներկայացնել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ եւ նյութական կարիքները, նախանշել առաջնահերթություններն ու կարծիքներ փոխանակել կարիքների հասցեագրման հնարավոր տարբերակների շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի դեսպանները, Շվեդիայի, Չեխիայի, Ֆրանսիայի գործերի հավատարմատարները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը, ԵՄ պատվիրակության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԽ երեւանյան գրասենյակի ու դիվանագիտական անձնակազմի այլ ներկայացուցիչներ:

Խորհրդարանի ղեկավարն իր բացման խոսքում նշել է, որ անձամբ հետաքրքված եւ ներգրավված է լինելու բոլոր միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերի համակարգման գործին, ինչն իր կարծիքով հաջողության հասնելու փորձված գրավական է:

Վկայակոչելով ընտրությունների նախապատրաստման ծրագրի հաջողված փորձառությունը՝ Արարատ Միրզոյանը գործընկերներին առաջարկել է ջանքերի համադրման եւ միասնական ծրագիր իրականացնելու համանման մոտեցում որդեգրել՝ նպատակ ունենալով իրականացվող եւ նախապատրաստվող ծրագրերի լավագույնս համակարգման միջոցով գրանցել ցանկալի արդյունքներ:

Միջազգային գործընկերները շնորհակալություն են հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին նման կառուցողական եւ նախաձեռնողական մոտեցման համար՝ ներկայացնելով նաեւ այն հիմնական ծրագրերն ու ներգրավվածության այլ ձեւաչափերը, որոնք հնարավոր են յուրաքանչյուր առանձին գործընկերոջ դեպքում:

ՄԱԿ Միջազգային զարգացման ծրագրի կողմից ներկայացվել է Խորհրդարանական աջակցության միասնական ծրագրի հայեցակարգը, որը մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուների եւ միջազգային մի շարք գործընկերների սերտ համագործակցությամբ:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հաջորդ քայլերի եւ ժամկետների վերաբերյալ, ինչպես նաեւ հանձնառություն ստանձնել փնտրելու եւ գտնելու ներգրավման նոր հնարավորություններ»,- ասված է հաղորդագրությունում: