Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ժորժ Կեպենեկյանին

Լուրեր

10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, ոչ ապրիլի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է բավական լայն և բազմաշերտ օրակարգ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները իրենց նպաստը կունենան նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնմանն ու խորացմանը:

Անդրադառնալով նախագահ Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր հայտարարելու մասին որոշմանը՝ արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի այս քայլը՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը:

Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանմանը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության զարգացման և առավել խորացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Երևանի և Լիոնի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ տնտեսական կապերը զարգացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: