Երեխաները փողոցում՝ ասֆալտի վրա են պարապմունքներ անում, և ահագին բեմերի են հասել. Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ունենք մշակույթի տներ, որոնք ավերակ են, բոլորս ցավում ենք դրա համար, բայց դրանք պարտավոր են պահել բոլորը: Մարզերում մշակութային խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանը:

«Բոլորս էլ պարտավոր ենք՝ համայնքի բնակչից մինչև համայնքի ղեկավար, մարզպետ, պատգամավոր: Բայց առաջինը հենց համայնքի բնակիչն է պարտավոր պահել-պահպանել իր համայնքի ունեցվածքը: Ասում են՝ Կառավարությունը քանդեց մշակույթի տունը, բայց դա Կառավարությանը չէր, համայնքի սեփականությունն է եղել, մեր երեխաներինն է եղել: Եթե այսօր մեր տան պարկետը պոկվի, պետք է թողնենք՝ այդպես մնա՞»,- անդրադառնալով Factor.am-ի ֆիլմում ներկայացված խնդիրներին՝ ասաց Գևորգ Ավագյանը:

Նա նաև նշեց, որ Սաղմոսավանում որևէ վարչական կառույց չունեն, քանի որ նախապես այն Արտաշավանի հետ մեկ համայնք է եղել, իսկ առանձնանալուց հետո բոլոր վարչական կառույցները մնացել են Արտաշավանին:

«Բայց այսօր մեր համայնքում կա երգի, պարի, թատրոնի խմբեր: Երեխաները փողոցում՝ ասֆալտի վրա պարապմունքներ են անում և ահագին մեծ բեմերի են հասել»,- հավելեց համայնքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան