«Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը». վարչապետը մասնակցել է Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
03.09.2026 | 14:36
ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:27
Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով
03.09.2026 | 14:18
Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:15
Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին
03.09.2026 | 14:06
Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:57
Խլուրդներին գտե՞լ են, ժամանակը չի՞ լրացել. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:55
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:42
Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Համաժողովն անցկացվում է «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրի ներքո:

Շնորհավորելով ներկաներին Մտավոր սեփականության միջազգային օրվա կապակցությամբ` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության պաշտպանությունն ամենահրատապ, ամենաքննարկվող և ամենաառարկայական թեմաներից է: Սա պատահական չէ, որովհետև մարդկությունն, ի վերջո, եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը, որովհետև վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը: Եվ սա է պատճառը, որ այսօր, ժամանակակից աշխարհում բոլոր ֆորմատներում ոչ մի գագաթնաժողով, ոչ մի միջպետական հանդիպում չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: Պետք է ասել, որ սա չի վերաբերում միայն ստեղծագործական արվեստի ոլորտին, սա վերաբերում է ամեն ինչին, որովհետև չկա ավելի թանկ բան, քան գաղափարը»: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով` մտավոր սեփականության կարևորությունը լիարժեք համընկնում է այն գաղափարաբանության հետ, որի վրա հիմնվելով իրականացվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Վարչապետն անդրադարձել է իր այն` բազմիցս հնչեցրած դիտարկմանը, որ իրականության մեջ չի կարող տեղի ունենալ որևէ բան, եթե նախ այդ գործընթացը տեղի չի ունեցել մեր մտքում: Այս համատեքստում կառավարության ղեկավարն ասել է. «Ցանկացած բան, որ մեզ շրջապատում է, իրականություն է, գոյություն ունի ֆիզիկապես, այդ ամենը նախ գոյություն է ունեցել մեր մտքում, մեզնից յուրաքանչյուրի մտքում՝ սկսած արվեստից վերջացրած բարձր տեխնոլոգիական ստեղծագործություններով: Գոյություն չունի որևէ բան, որը նախ մարդու մտքում չի ձևավորվում, կառուցվում, ապա նոր իրականություն դառնում: Որևէ ստեղծագործող չի կարող նախ չպլանավորել, թե ինչ է ինքն ուզում ստանալ քարից, կտավի վրա, բեմի վրա: Որևէ ճարտարապետ չի կարող նախ չմտածել, թե ինչ է ինքն ուզում ստանալ իրականում` առանց մտքում այդ կառուցման պրոցեսը սկզբից մինչև վերջ իրականացնելու: Եվ նաև սա է պատճառը, որ ես ինքս բազմիցս ասում եմ, որ բոլոր լուծումները մեր գլխում են, բոլոր լուծումները մեր մտքում են, մեր բոլոր պրոբլեմները մտավոր ոլորտի պրոբլեմներ են: Մեր տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարևոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև շատ կարևոր է ոչ միայն, որ մարդու մենք քաջալերենք, ոգեշնչենք ստեղծագործության:

Ընդ որում, ստեղծագործություն ասելով` ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ 21-րդ դարի առանձնահատկությունը հենց դա է, որ ստեղծագործությունն այլևս միայն արվեստը չէ, ստեղծագործություն է ցանկացած բան: Տնտեսական ցանկացած գործունեություն առաջին հերթին ստեղծագործություն է, որովհետև եթե ստեղծագործություն չէ, կարող է հայտնվել փակուղու առաջ: Պետական կառավարումը, ամեն ինչը, ժամանակակից կյանքը նախ և առաջ ստեղծագործություն է: Պատահական չէ, որ 21-րդ դարում ամենահաճախ օգտագործվող տերմիններից մեկը «կրեատիվ» հասկացությունն է, կրեատիվությունը և կրեատիվ մտածողությունը»:

Ընդգծելով Մտավոր սեփականության միջազգային օրվա կարևորությունը` վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության համար պետք է առաջնահերթություն լինի մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև ժամանակակից տնտեսությունը, համաշխարհային տնտեսությունն ամբողջությամբ հենված են մտավոր սեփականության վրա: «Ցանկացած գործունեություն միշտ էլ հիմնված է մտավոր սեփականության վրա, գաղափարի վրա, բայց ժամանակակից աշխարհի տնտեսությունը հիմնված է այն իրողությունների վրա, որոնք բնության մեջ երբեք գոյություն չեն ունեցել և ձևավորվել են բացառապես մարդու մտքի աշխատանքի արդյունքում: Ինտերնետը, ժամանակակից տեխնոլոգիաները, սմարթֆոնները, համակարգիչները ոչ թե որևէ տեղ կային, և մարդը գնաց ու հայտնաբերեց, այլ ստեղծվել են մարդու մտքի աշխատանքի արդյունքում:

Երբ մենք ասում ենք տնտեսական հեղափոխություն, առաջին հերթին սա նկատի ունենք: Հիմա այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ մենք նավթ ունե՞նք, թե՞ չունենք, այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ մենք գազ ունե՞նք, թե՞ չունենք, ոսկի ու մոլիբդեն ունե՞նք, թե՞ չունենք: Այսօրվա հարցը հետևյալն է՝ մենք միտք ունե՞նք, թե՞ չունենք, մենք գաղափար ունե՞նք, թե՞ չունենք, մենք մտավոր աշխատանքի ընդունակություն ունե՞նք, թե՞ չունենք: Մենք արձանագրում ենք, որ չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը, չկա ավելի մեծ ուժ, քան մարդկային ստեղծագործությունը, չկա ավելի մեծ պոտենցիալ, քան մարդկային համարձակությունը, որը նույնպես մտավոր շատ կարևոր գործիք է: Որովհետև մեզ այսօր մեծ մարդկային համարձակություն է պետք, և մենք այդ համարձակության առաջին քայլերն արել ենք` մարտահրավեր նետելու այն խեղճությանը, հուսահատությանը, փակուղու զգացողությանը, որում, ցավոք, մեր երկիրը բավական երկար ժամանակ գտնվել է: Մենք ունենք այդ միտքը, մենք ունենք այդ կամքը, մենք ունենք այդ համարձակությունը: Սա ամենակարևոր գրավականն է, որ հայ ժողովրդի հաղթանակի գործընթացը լինելու է շարունակական, որովհետև հայ ժողովուրդը տաղանդավոր է, ստեղծագործող է և կրեատիվ է:

Շնորհավորում եմ մեզ Մտավոր սեփականության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ մենք այսօր ունենք բավարար ներուժ` մտավոր հարստություններ կերտելու և մեր երկրի անվտանգությունը, բարեկեցությունը և ապագան այդ մտավոր գանձարանի վրա հիմնելու և հենելու համար», – նշել է վարչապետ Փաշինյանը:

Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակում նախատեսվում են կլոր սեղան-քննարկումներ՝ մտավոր սեփականության կարևորության, դրա միջոցով տնտեսության զարգացման, ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, դեսպաններ, ստեղծագործողներ և գիտնականներ տարբեր ոլորտներից, իրավաբաններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։