Հեղափոխությունից հետո հետախուզվողները․ իրավապահները 7 -ից միայն 2-ին են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Միհրան Պողոսյանի և հեղափոխությունից հետո այլ քրեական գործերով հետախուզվող անձանց՝ երկրից հեռանալու փաստին, հարցադրում արեց․ «Վերհիշեք, թե հեղափոխությունից հետո ո՞ր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց մերձավորների նկատմամբ է հետախուզում հայտարարվել և ո՞ւմ է հաջողվել հայտնաբերել»։

Այսպես․ 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ մեղադրվող Միքայել Հարությունյանի նկատմամբ 2018 թվականի հուլիս ամսին հայտարարվեց հետախուզում։ Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Նա ՌԴ քաղաքացի է։ ՀՔԾ-ն, այնուամենայնիվ, ուժի մեջ է թողել Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը, և նա ՀՀ-ի կողմից շարունակում է գտնվել հետախուզման մեջ։

2018 թվականի հոկտեմբերի 31-ին ապացույցներ կեղծելու մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Դեկտեմբերի 26-ին նրա մեղադրանքը լրացվեց ևս երկու հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 309-րդ հոդվածի 2-րդ մասով պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ ՀՔԾ-ից հայտնում են, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։


Դեկտեմբերի 3-ին մեղադրանք առաջադրվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս տարվա փետրվար ամսին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արամ Հարությունյանը ՀՀ պետական սահմանը օրինական ճանապարհով չի հատել։ Իրավապահներին նրան գտնել դեռևս չի հաջողվում, հետախուզումը շարունակվում է։

Հետախուզման մեջ է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Նա մեղադրվում է հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։ Սարգսյանը ՀՀ սահմանը հատել էր այն ժամանակ, երբ դեռ իրեն մեղադրանք առաջադրված չէր։ Ամիսներ առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Լևոն Սարգսյանն արաբական երկրներից մեկում է, բայց իրենք պետք է մեխանիզմներ ունենան՝ նրան հետ բերելու համար:

Հուլիսից հետախուզման մեջ էր նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան իրավապահները հայտնաբերեցին Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ Ըստ որոշ տեղեկությունների նա Չեխիայի իրավապահներից ապաստան է խնդրել։ Դատախազությունից այս հանգամանքը չեն մեկնաբանում, փոխարենը պնդում են, որ միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերով էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է։ Սերժ Սարգսյանի եղբորորդին մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով։

Հետախուզման մեջ գտնվողների շարքում է նաև ԱԺ նախկին պատգամավոր, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի որդիներից` Արման Գրիգորյանը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի արժողությամբ գույքի յուրացման համար։

Հետախուզվողների շարքը վերջերս համալրեց ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվելուց հետո, Պողոսյանի գրասենյակը հայտարարեց նախկին պաշտոնյայի բնակության հասցեն, բայց նա ձերբակալվեց այլ հասցեում։ ՌԴ-ում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 40-օրյա կալանքը։ Միհրան Պողոսյանը ՌԴ-ից ապաստան է խնդրել։ Գլխավոր դատախազը, երեկ վստահեցրեց, որ արտահանձման գործընթացը բնականոն հունով է ընթանում։

Այսպիսով ստացվում է, որ ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվող 7 հայտնի անձանցից հայ իրավապահներին հաջողվել է հայտնաբերել երկուսին, որոնց արտահանձման գործըանթացը դեռևս կատարման փուլում է և պարբերաբար հարցականի տակ է դրվում, թե արդյոք կհաջողվի՞ այն ավարտին հասցնել, թե՝ ոչ։

 

Լիլիթ Շաբոյան