ՀՀ մանկատներում 600 երեխաներից 450-ը առողջական խնդիր ունի․ ինչո՞վ կօգնի սոցիալական աջակցության եռակողմ հուշագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
03.09.2026 | 14:36
ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:27
Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով
03.09.2026 | 14:18
Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:15
Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին
03.09.2026 | 14:06
Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:57
Խլուրդներին գտե՞լ են, ժամանակը չի՞ լրացել. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:55
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:42
Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի մանկատներում ապրող շուրջ 600 երեխայից 450-ը առողջական խնդիր կամ հաշմանդամություն ունի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների և «Բարի մամա» հասարակական կազմակերպության միջև ստորագրված հուշագիրը հենց այս խնդրի լուծման նպատակով է։

«Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու համար, առաջին հերթին, վստահ ենք, որ պետք է սկսել կանխարգելման միջոցառումներ, այսինքն՝ նախ, պետք է  աջակցենք ընտանիքներին, որպեսզի երեխաները չհայտնվեն մանկատանը, որովհետև  մանկատանը հայտնվելուց հետո շատ ավելի դժվար է նրանց ընտանիք վերադարձնելը»,- նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով՝ այս հարցում կարևոր է ոչ միայն անհատների ու հասարակական կազմակերպությունների, այլ նաև պետության ներդրումը։  Այդ ուղղությամբ արդեն աշխատում են։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  նաև աստիճանաբար ավելացնելու է ընտանիքներին տրամադրվող աջակցության ծավալները, ծառայությունների տեսակները, որպեսզի ընտանիքն իրեն միայնակ չզգա»,- ընդգծում է Զարուհի Բաթոյանը։

Պետական քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանում այլևս մանկատների կարիք չլինի։ Այս կարծիքին է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս հուշագրի շրջանակում մենք փորձելու ենք սկիզբ դնել մի գործընթացի, որը, կարծում եմ, երկար տարիներ կաղել է։ Դա հենց ծննդատներում երեխաներից հրաժարվելու դեպքում ծնողներին աջակցության տրամադրումն է՝ թե՛ սոցիալական, թե՛ հոգեբանական, թե՛ բժշկական, որպեսզի  նրանք վստահ լինեն իրենց ուժերի մեջ՝ չլքել երեխային»,- նշում է Արսեն Թորոսյանը։

Հուշագրի արդյունքում երկու նախարարություններով համագործակցելու  են  «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ, օգնելու՝ գտնել համապատասխան ներդրողների։ Կազմակերպությունը 4 տարվա պատմություն ունի։ Հիմնադիր Մարինե Ադուլյանի խոսքով՝ ստեղծման օրվանից այն կանխարգելել է 107 երեխայի մուտք մանկատուն։ Գործում է կամավոր մայրերի աշխատանքային ու ֆինանսական օժանդակությամբ։

Սոցիալական աջակցությունից բացի, հուշագրի շրջանակում  նաև բուժաշխատողների վերապատրաստումներ կլինեն, որպեսզի ծնողներին պատշաճ խորհրդատվություն տրամադրվի։

«Կա խնդիր, երբ բուժանձնակազմից որևէ մեկը խորհուրդ է տալիս, թե ավելի լավ կլինի, եթե երեխան գնա հաստատություն։ Կարծում եմ՝ գնահատելով այդ ընտանիքի ամբողջական պատկերը, կփորձենք այնպես անել, որ նման դեպքեր այսուհետ չլինեն»,- վստահեցնում է Մարինե Ադուլյանը։

«Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահի խոսքով՝ օգնություն տրամադրելու են մինչև 13 տարեկան երեխաներին։ Օգնության չափն ու ձևն առայժմ քննարկման փուլում են։

Եռակողմ հուշագրով հաստատված համագործակցությամբ փորձելու են հաղթահարել ոլորտի խնդիրներն ու անել այնպես, որ երեխաներն ապրեն լիարժեք ու իրավահավասար։

 

 

Նելլի Մելքոնյան