Այս տարի գումար չի հատկացվել Սևանա լճի ձկան պաշարներն ուսումնասիրելու համար․ Բարդուղ Գաբրիելյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար, ինչը վատ է անդրադառնում իրականացվող մոնիթորինգի վրա, քանի որ այդ պաշարների փոփոխության դինամիկան շատ կարևոր է։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

«Մենք մոտավորապես տասնհինգ տարի` ամեն տարի այդ մոնիթորինգն իրականացրել ենք: Ցավոք սրտի, եղել են էլի դեպքեր, երբ մոնիթորինգ չի իրականացվել: Բնապահպանության նախարարությունն է այդ տենդերը հայտարարում, և քանի որ, բացի մեր ինստիտուտից, ոչ մի այլ կազմակերպություն չունի հնարավորություն, որ իրականացնի այդ պաշարների ուսումնասիրությունը,  փաստորեն այս տարի այն չի արվի: Նշվում է, որ հատկացվող գումարը` 7 մլն, բավարար չէ: Գումարն, այո՛, բավարար չէ, բայց դա չի նշանակում, որ մենք պատշաճ ձևով չենք իրականացնում, միջոցներ ենք հայթայթում, արտաբյուջետային ֆինանսավորումներով ենք ապահովում: Հիմնավոր չէ, երբ ասում են, որ երբ 7 մլն բավարար չէ, ուրեմն չանենք»,- իր մտահոգությունները հայտնեց Բարդուղ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ կարելի է այդ 7 մլն-ը հատկացնել գոնե միայն սիգի պաշարները որոշելու համար։

«Կյանքը ցույց է տվել, որ մեր կանխատեսումները միշտ իրականացել են, չի եղել` երբ ասենք, որ այս ձկանը խզում պետք է լինի ու չի եղել: Անթույլատրելի է տալ որսաչափ` առանց պաշարի գնահատման»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ Կառավարությունը պետք է հաշվի առնի ակադեմիական ինստիտուտների կողմից տրված գնահատականները։

Աղավնի Սուքիասյան